ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

Ինչպես են բազմանում անձրևորդերը

Անձրևորդերը երկսեռ են։ Բազմանում են կոկոնի միջոցով, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորում է։ Բեղմնավորում են խաչաձև եղանակով։ Երկու որդեր փոխանակվում են սերմնահեղուկով, այնուհետև որդերի հեռանում են միմյանցից։

Նկարագրեք փափկամարմինների արտաքին կառուցվածքը
Նրանց մոտ բացակայում են հատվածների մարմնի վրա և նրանք սիմետրիկ են։ Տարբեր խմբերի մոտ մարմինը դառնում է անհամաչափ շարժման կամ տարբեր օրգանների անհամաչափ աճի պատճառով։ Թիկնոցի և թիկնոցային խոռոչը առկայությունը նույնպես փափկամարմիններին միավորող նշան է։ Թիկնոցը և թիքնոցային խոռոչը կատարում է ներշնչման և արտաշնչման ֆունկցիան, ինչպես նաև մասնակցում է նյարդային համակարգի կառուցմանը։

Պատմեք երկկենցաղների արտաքին կառուցվածքի մասին
երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։

Ինչպես են բազմանում երկկենցաղները

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ են։ Բեղմնավորումը կատարվում է ջրում, իսկ զարգացումը

Կերպարանափոխության միջոցով։ Բազմացման շրջանում գորտերը կուտակվում են ջրերում։ Արուներն իրենց վառ գույնով գրավում են էգերին։ Էգը թույլ է տալիս արուին բարձրանալ մեջքին և ամուր պահել։ երբ էգերը դնում են գորտնկիթ, արուները սերմնահեղուկը թափում են գորտնկիթների վրա։ Բեղմնավորումից 8-ից 10 օր հետո բեղմնավորված գորտակիթից զարգանում է շերեփուկը։

Ինչպես են շնչում միջատները
Միջատներից շատերի շնչառական համակարգն իրենից ներկայացնում է ամբողջ մարմնով տարածված և դեպի դուրս շնչանցքերով բացվող շնչուղիներից։ Շնչանցքների միջոցով կարգավորվում է օդի ներթափանցումը։ Շնչուղիների համակարգը կարող է լինել բաց և փակ

Միջատների բազմացումը
Միջատները բաժանասեռ են։ Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով:ն Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը:

Հասարակություն

  • ինչ է հասարակությունը
    Մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է։
  • Ի՞նչ եք կարծում, մարդկային հասարակությունն ինչով է տրբերվում կենդանիների միավորումներից։
    Գրեթե չեն տարբերվում, որովհետև կենդանիներն էլ են իրենց դիմաց դնում նպատակներ և իրենց մոտ էլ տեղ ունի հիերարխիան։
  • Ենթադրենք բարձրացել եք ավտոբուս և մաս կազմել ավտոբուսում եղած բազմության։ Ի՞նչ եք կարծում, դա խո՞ւմբ է, ինչո՞ւ։
    Այո դա խումբ է, բայց դա կլինի կարճաժամկետ խումբ
  • Մտածեք՝ ինչը կարող է տարբեր շերտերում բախումների պատճառ դառնալ։
    Բախումների պատճառ կարող է դառնալ այն, որ տարբեր շերտերի ներկայացուցիչները իրար այլ կերպ են վերաբերվում
  • Մարդկանց միավորումների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Երկարաժամկետ, կարճաժամկետ