Տնային առաջադրանքներ

Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրել:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեյի, կայարան, խաբեություն, էի, գնաի, բույեր, տղյաի:

Գրել շարադրանք «Կյանքն աշնանը» վերնագրով:

«Կյանքն աշնանը»

(շարադրություն)

Աշնանը շատ գեղեցիկ է: Աշնանը օրերը ցրտում են և կարճանում: Ծառերի տերևները ներկվում են կարմիր և դեղին գույներով: Սկսվում են անձրևներ տեղալ: Աշնանը իմ տրամադրությունը միքիչ վատանում է և ես սկսում եմ իմ սիրած ֆիլմերը դիտել:

Հայրիկիս օգնում եմ փոխել անվադողերը, իսկ երբ աշնանը գնում ենք Պապիկիս տուն, այնտեղ հավաքում ենք բերքը, մաքրում ենք այգին և վառում ենք չորացած տերևները: Իմ փոքրիկ քույրիկս տերևներից բազմերանգ փնջեր է սարքում կամ տերևները չորացնում գրքի մեջ: Կրակի այրվելուց հետո գնում ենք տուն ու տաք թեյ ենք խմում:

 Մոտենում է ձմեռը:

Նոր դաս

  1. Լսել երգը և գրել, թե ինչ զգացողություններ է այն արթնացնում հնչելիս:
  2. Շարադրել երգի բովանդակությունը և փորձել մեկնաբանել:
  3. Խոսում ենք Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին:
ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ  
     
  Աչքի առաջ,
         Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
         Հողի վրա,
         Դեղին հուսով
         Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
         Եվ հենավոր՝
         Սարի կողին,
         Ե՛վ մենավոր։

Առաջին-ութերորդ դասեր

  1. Կազմել պատմական սկզբնաղբյուրների վարկանիշային աղյուսակ: Պատասխանը հիմնավորել:

Պատմական աղբուրներից են՝

Հուշարձաններ

Գրավոր աղբյուրներ (ձեռագիր և տպագիր)

Արտադրությաև գործիքներ

Կենցաղային իրեր

Ճարտարապետական ու շինարարական հուշարձաններ

Հին լեզվական տարրերը

Պատմական աղբյուրների մեջ առավել նշանակալից տեղ են գրավում հին հուշարձաները, որովհետև նրանց վրա փորագրված են արձանագրություններ, նամակներ, հազարավոր տարիններ առաջ նկարված նկարներ, որը գիտնակաները մշակում և ստանում տեղեկություն անցյալի մասին:

2. ՍԱՀՄԱՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ՍԵՐՏՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ 10 ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհագրական այն տարածքը, որտեղ ձևավորվել և ապրել են հայերը և որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։

« Լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ գտնվում է Սև և Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։

Սևանա լիճ

Վանա լիճ

Արաքս գետը

Արածանի գետը (Արևելյան Եփրատը)

Հայկական Պար լեռնաշղթան

Արարատ լեռը

Արևելյան Տավրոսի լեռներն

Սասնա լեռները

Արարատյան դաշտը

Մշո դաշտը

3. Համեմատել մարդու առաջացման վարկածները:

  • Աստված ստեղծել է տղամարդ և կին՝Ադամին և ԵՎային
  • Նեանդերտալյացիներից
  • Ըստ Դարվինի տեսության` կապիկից
  • Հոմոսապենս-բանական մարդուց
  • Ջրային հիդռոմեններից

4. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական գիտելիքները բացում են անցյալի վարագույրները», «Հայկական լեռնաշխարհ», «Մարդու առաջացման հիմնախնդիրը. անպատասխան մնացած հարցեր», «Երեխաները նախնադարյան հասարակությունում», «Homo sapiens-ից առաջ. Հիպերբորեա, Լեմուրիա, Ատլանտիդա…»

Հնագիտությունը մեզ թույլ է տվել հայտնաբերել հին մշակույթը:Պեղված նյութերի հիմման վրա բազմաթիվ գիտական և պատմական հայտնագործություններ է կատարվել:Հնագիտության առանձին բնագավառները միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական քարե,բրոնզի և երկաթի դարերով:

Աղբյուրագիտությունը դա մի մեթոդ էր, որը հայտնագործում էր աղբյուրները և եղանակները: Ազգագրությունը ժողովուրդների կենցաղը, սովորույթները, էթնիկ յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները հետազոտող գիտություն է:

 Հայկական լեռնաշխարհի բնակչության մասին ազգագրական բնույթի տեղեկությունները հանդիպում են օտար և տեղական սեպաձև արձանագրություններում, Աստվածաշնչում, հնագիտական նյութերում: Հայ ազգագրության հարուստ ն արժեքավոր աղբյուրներ են անտիկ ժամանակաշրջանի հունա-հոոմեական, միջնադարյան հայ և օտար մատենագիրների, եվրոպացի ճանապարհորդների երկերը, ժողովրդական բանահյուսությունը,հնագիտական նյութերը:

Նախնադարից մեզ հասած տեղեկություներից մեզ պարզ է դառնում,որ մինչև օրս դեռևս պարզ չի մարդու ստեղծման վարկածը և առաջացումը:

Աղբյուրները`

Պատմական աղբյուրներ

Աղբյուրագիտություն

Ժայռապատկեր

Գեղամա լեռների ժայռապատկերները

Ուղտասարի ժայռապատկերները

Հնագիտություն

Ազգագրություն

Աղբյուրագիտություն

Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները

Մարդու ծագման առեղծվածքը

Վ/Ֆ «Հայկական լեռնաշխարհ»

ՁայնԱրարատի – 35. Հայկական լեռնաշխարհ

Ու/Ֆ «Մարդու առաջացման տեսությունները»

Պատմական աղբյուրներ

Մարդու, հասարակության և մշակույթի առաջացումը. տեսություններ և վարկածներ

«Որտեղի՞ց է հայտնվել մարդը, երբ մարդիկ դեռ չկային»

Վ/Ֆ «Դարերի խորքում պատմական հուշարձաններ»

Վ/Ֆ «Մարդու առաջացման պատմությունը»

Վ/Ֆ «Որտեղից և ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա. 5 վարկած»

Գ/Ֆ «Միլիոն տարի մեր թվարկությունցից առաջ»

Գ/Ֆ «Բանական մարդ»

Տնային առաջադրանք

1* Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.

ա) C + O2 =CO2 միացման

բ) CH4 =H2 + C քայքայման

գ) H2 + S = H2S միացման

դ) FeS = Fe + S քայքայման

2* Սովորի՛ր տարրի քիմիական նշանը և անվանումը

Na— նատրիում

Ca— կալցիում

Mg— մագնեզիում

Fe — երկաթ

C— ածխածին

O— թթվածին

H— ջրածին

S — ծծումբ

Տնայի առաջադրանք 2
Վառվող մոմը տեղադրե՛ք բաժակի մեջ եւ բերանը ամուր փակե՛ք։ Կնկատեք, որ որոշ ժամանակ անց մոմն աստիճանաբար հանգչում է: Փորձը կատարեք տանը և բացատրել, թե ինչու է այդպես լինում:

Մոմը բաժակի մեջ հանգում է, որովհետև թթվածնի մութքը դադարում է:

ՎԻՇԱՊԱՔԱՂԸ


Վաղուց, շատ վաղուց մի ռազմիկ սովորեց սպանել վիշապներին: Վիշապները վատ կենդանիներ էին համարվում: Եվ ռազմիկը գնաց նրանց սպանելու: Նա ոտնատակ տվեց ողջ Չինաստանը և բոլոր վիշապներին սպանեց: Եվ եկավ նա չինացի կայսրի մոտ այս հարցով. որտե՞ղ դեռ վիշապներ կան: Նրանք վատն են, նրանց բոլորին պետք է սպանել:
Իսկ չինացի կայսրը պատասխանեց. «Այժմ վիշապներն ապրում են միայն քո մեջ: Սպանի՛ր դրանց»:

ՎԻՇԱՊԸ


Մի չինական գավառում ապրում էր Վիշապը: Մարդիկ ամեն ամիս պետք է նրան անասելի ծանր հարկ վճարեին և տային ամենագեղեցիկ աղջկան: Բայց գավառում ապրում էին նաև արժանավոր սխրագործներ, ովքեր ներխուժում էին վիշապի պալատն ու մարտնչում էին նրա դեմ: Շատ պատանիներ ջանում էին մարտի մեջ մտնել վիշապի դեմ իր պալատում, բայց ամեն անգամ պալատի պատշգամբ էր ելնում գուժկանն ու ազդարարում. «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Շատ ժամանակ անցավ: Հայտնվեց հերթական սխրագործը: Երբ նրա սիրած աղջկան տարան վիշապի մոտ, նա վերցրեց սուրն ու գնաց պալատ:

Դարպասները բացելով` նա մտավ վիթխարի դահլիճը: Կենտրոնում կեցած էր գահը, դրա վրա պառկած էր զառամ վիշապը: Պատանին մի երկու անգամ սրով բոթեց նրան` վիշապը սատկեց: Պատանին քայլեց պալատի երկար միջանցքներով` որոնելով իր հարսնացուին: Պատերի տակ ոսկով և թանկարժեք իրերով լեցուն անթիվ սնդուկներ էին: Այն միջոցին, երբ պատանին ընթանում էր պալատի միջանցքներով և զարմանում էր հարստությունից, որն, ըստ օրինաց կարգի` այժմ իրեն էր պատկանում, սկսեց հիանալ ալմաստների փայլից ու գեղեցկությունից, նրա մոտ պոչ աճեց, հետո` ճանկեր, ժանիքներ, թեփուկներ: Պատանին ձեռքերը խրում էր ոսկու սարերի մեջ և չէր կարողանում կտրվել: Միջանցքի վերջում բացվեց դեպի պատշգամբ տանող դուռը, ներքևում կանգնած էր ամբոխը: Գուժկանը հայտարարեց (ինչպես սովորաբար). «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Պատանին զարմացավ և սկսեց առարկել գուժկանին, թե իբր վիշապը պարտվել է և սրով խոցված պառկած է հատակին: Գուժկանը միայն մատնացույց արեց հայելին: Պատանին թեքվեց դեպի հայելին և տեսավ, թե ինչպես իր` թանկարժեք քարերի ու ոսկու փայլից հիացած աչքերն արյունով են լցվել, դեմքը վայրենացել է, իսկ աչքերն անճանաչելի են դարձել: Պատշգամբում կանգնած էր երիտասարդ, քաղցած և կատաղած վիշապը:

ռազմիկ  – զինվոր

սպանել – ոչնչացնել

ապրել – բնակվել

անասելի  – աննկարագրելի

արժանավոր – մեծարժան

սխրագործ– խիզախ

գուժկանն – գուժաբեր

ազդարարում – հայտարարում

վիթխարի – հսկա

զառամ – ծեր

ДОМАШНЕЕ ЗАДАНИЕ

ВОРОНА И ЛИСИЦА


Ворона сидела на дереве с сыром во рту. Тут мимо проходила хитрая лисица и увидела ворону. Она очень захотела сыру. Хитрая лиса стала хвалить ворону и ворона не сдержалась и во все горло каркнула и сыр упал к лисе.

СЛОН И МОСЬКА

По улицам города решили провести Слона. Всем хотелось увидеть его. Вдруг на встречу ему вышла собака Моська. Она стала лаять и бросаться на Слона, но Слон ее игнорировал. Рядом стояла Шавка, и сказала Моське, что стыдно так себя вести и победу одержать она не сможет, но Моська возразила и сказала, что ей нужна не драка, а нужна слава. Она решила попасть в забияки и хотела, чтоб все думали, что она сильна и может позволить себе  лаять на слона.

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՒ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,

Երբ ընկերներն համերաշխ չեն,

Օգուտ չունեն բռնած գործից.

Այ, մի առակ կյանքի փորձից,

Թեև անցուկ,

Բայց ոչ մոռցուկ:

Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ

Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,

Եվ երեքով եկան սայլին լծվեցին,

Ինչ են անում, ինչ չեն անում,

Սայլը տեղից չի էլ շարժվում.

Շատ թեթև է բեռը թվում,

Բայց կարապը վեր է թևում,

Խեցգետինը քաշում է հետ,

Գայլաձուկն էլ հո դեպի գետ:

Ով է արդար, ով մեղավոր,

Մենք չդատենք: Բանն այն է, որ

Մինչև այսօր

Թե սայլ, թե բեռ

Նույն տեղն են դեռ:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու վերլուծել առակը:
  2. Պարզել, թե առակում ինչն է քննադատվում:
  3. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

համերաշխ  – միահամուռ

անցուկ – անկայուն

թևում – թռչել

չդատենք – չգիտակցել

  1. Տրված բառերին ավելացնել -եր կամ -ներ, -ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացնել և նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:

գիրք – գրքեր, գրքով, գրքի, գրքից՝ ի-ն սղվել է դարձել է գաղտնավանկի ը

առու – առվեր – առվի – առվով – առվից – ու-ն դարձել է վ
ծաղիկ – ծաղկեր – ծաղկի – ծաղկով – ծաղկից – ի-ն սղվում է
լուսին – լուսներ – լուսնի – լուսնով – լուսնից – ի-ն սղվում է
երկինք – երկնքներ – երկնքի – երկնքով – երկնքից – ի-ն դարձել է գաղտնավանկի ը
ջուր – ջրեր – ջրի – ջրով – ջրից – ու-ն դարձել է գաղտնավանկի ը
հեռագիր – հեռագրեր – հեռագրի – հեռագրով – հեռագրից – ի-ն սղվում է

Հովհաննես Շիրազ «Մարգարիտն ու փրփուրը»

Ծովի երեսն է փրփուրը ելնում,
     Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ,
     Մինչ մարգարիտը խորքում է լինում,
     Խորից է ծնվում գանձը ճշմարիտ:

Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին.
     — Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին,
     Թե մարգարիտ ես… Էլ ի՞նչ մարգարիտ,
     Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ,
     Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում,
     ՈՒ ես եմ փայլում,
     Կյանքը վայելում….

Բայց իր վայելքը երկար չտևեց,
     Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց,
     Հետքն էլ չմնաց ծովի երեսին…
     Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց,
     Ձեռքեձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին,
     Ահա’ մայր ծովի միակ փառքը մեծ:
     …Մարդիկ կան, որոնք փրփուրի նման
     Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում,
     Բայց խորքում որքա՜ն
     Մարգարիտներ կան,
     Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

Դիտել առակի անիմացիոն տարբերակը:

Առաջադրանքներ

  1. Առակը ընթերցել, դիտել ու լսել, սովորել պատմել:
  2. Քննարկել, թե ինչ է սովորեցնում առակը և ինչ ասացվածքով կարելի է այն բնութագրել:
  3. Պարզել, թե ինչ են խորհրդանշում փրփուրն ու մարգարիտը առակում:
  4. Շարունակում ենք խոսել հնչյունափոխության մասին: Անդրադառնում ենք երկնհնչյուններին:
  5. Գտնել, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ վայրկյան-վայրկենական-յա-ն դարձել է ե: Ձյուն-ձնհալ-յու-ն դարձել է ը:

Մատյան-մատենիկ – յա-ն դարձել է ե

Սառույց-սառցահատ – ույ-ն սղվել է

կառույց-կառուցել – յ-ն սղվել է

կույտ-կուտակել – յ-ն սղվել է 

Լրացուցիչ կրթություն

  • Տրված բաղադրիչներով բառեր կազմել և նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի-ա-գույն, փոշի-ա-կուլ, տարի-ա-վերջ, այգի-ա-պան, բարի-ա-կամ:

ոսկեգույն – ա-ն սղվել է, ի-ն դարձել է ե,

փոշեկուլ – ա-ն սղվել է, ի-ն դարձել է ե,

տարեվերջ – ա-ն սղվել է, ի-ն դարձել է ե,

այգեպան – ա-ն սղվել է, ի-ն դարձել է ե,

բարեկամ – ա-ն սղվել է, ի-ն դարձել է ե:

  • Յուրաքանչյուր շարքից ընտրել մի բաղադրիչ ու բաղադրյալ բառեր կազմել: Նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝ զգույշ-անալ-զգուշանալ՝ ույ-ը՝ ու:

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի:

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, -ակ, -յա:

բազում – պատիկ – բազմապատիկ ՝ ու-ն սղվել է, ավելացել է ա հոդակապ

ամուր – ակ – ամրակ՝ ու-ն սղվել է

բույր – ավետ – բուրավետ՝ յ-ն սղվել է

կապույտ – ակ – կապուտակ՝ յ-ն սղվել է

բույս – ական – բուսական՝ յ-ն սղվել է

ողջույն – ակ – ողջունակ՝ յ-ն սղվել է

որդի – ակ – որդյակ՝ ի-ն դարձել է յ

ոսկի – յա -ոսկյա՝ ի-ն սղվել է

Մխիթար Գոշ «Թագավորի երեք երազը»

Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.

— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով գնում ասում է.

— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:

Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.

— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:

Նա պատասխանում է.

— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։

Ասում է.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։

Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև    ամաչում է գնալ վիշապի մոտ։ Եվ, այնուամենայնիվ, գնալով պաղատագին ասաց.

— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։

Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։

Եվ գնալով մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով՝ թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը՝ մարդը տարավ, հանձնեց վիշապին։

Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։

Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է՝ խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։

Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.

— Ո՜վ մարդ, դու մի´ տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բերումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։

Առաջադրանքներ

  1. Ընթերցել առակը և պատմել:
  2. Բնութագրել վիշապին ու մարդուն:
  3. Գոշի առակի վիշապին համեմատել այլ ստեղծագործություններում ձեզ հանդիպած վիշապների հետ:
  4. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
  5. Խոսում ենք հնչյունափոխության մասին:
  6. Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատել և գրել, թե ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ տպագիրգրաճանաչ- ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: Սպառազենզինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույնգունագեղ: Հետախույզ, հետախուզել:

2. Վիշապը շատ ներողամիտ էր, իսկ մարդը խաբեբա և անշնորհակալ էր:

4. դահեկան  – դրամ , կմեկնեմ  – գնալ , նենգավոր – խարդախ , պաղատագին աղաչել  , պարտազանցություն – մեղավորություն , պարզամիտ – միամիտ, բռնավոր – բանտարկյալ, սուսերավոր – թրավոր

6. Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատել և գրել, թե ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ տպագիրգրաճանաչ- ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր – ե-ն դարձել ի:

Սպառազենզինավառ – ե-ն դարձել ի:

Անիղձըղձալի – ի-ն դարձել ը:

Լայնասիրտսրտագին – ի-ն սղվել է:

Մեծատունտնական – ու-ն սղվել է:

Բազմագույնգունագեղ – յ-ն սղվել է:

Հետախույզ, հետախուզել – յ-ն սղվել է:

Լրացուցիչ կրթություն

1. Ուսումնասիրել երեք թիվը ձեզ ծանոթ հեքիաթներում և ներկայացնել շարադրանքի տեսքով:

2. Գրել, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ կես-կիսատ – ե-ն դարձել է ի
թիվ-թվանշան – ի-ն դարձել է ը
անասուն-անասնապահ – ու-ն դուրս է ընկել, սղվել է

Տեր-տիրանալ, էջ-իջնել, ինձ-ընձուղտ, գիծ-գծել, աղավնի-աղավնյակ, կաղնի-կաղնուտ, հուր-հրեղեն, հիսուն-հիսնամյա, առու-առվակ, աստղ-աստղային:

տեր-տիրանալ – ե-ն դարձել է ի
էջ-իջնել – է-ն դարձել է ի
ինձ-ընձուղտ – ի-ն դարձել է ը
գիծ-գծել – ի-ն դարձել է գաղտնավանկի ը
աղավնի-աղավնյակ – ի-ն դարձել է յ
կաղնի-կաղնուտ – ի-ն դուրս է ընկել, սղվել է
հուր-հրեղեն – ի-ն դարձել է գաղտնավանկի ը
հիսուն-հիսնամյա – ու-ն սղվել է
առու-առվակ – ու-ն դարձել է վ
աստղ-աստղային – ը-ն սղվել է