Տնային աշխատանք

1․ Համեմատել թվերը՝

-1 > -4

0 < 10

0 > -10

12 > -12

1 > -3

-1000 < 1

-15 > -17

36< 46

2․ Թվերը դասավորել աճման կարգով՝

0, 12, -6, -4, 3, -16, -1, 4, -52
-52, -16, -6, -4, -1, 0, 3, 4, 12,

3․ Թվերը դասավորել նվազման կարգով՝

-14, 14, -2, 2, 0, -6, +6, 9, -9
14, 9, 6, 2, 0, -2, -6, -9, -14

4․ Գրել տրված թվերից ձախ գտնվող 3 հատ թիվ՝

10,9,8,7
0,-1,-2,-3
-6,-7,-8,-9
-4,-5,-6,-7
-92,-93,-94,-95
5,4,3,2
3,2,1,0

Ստուգում ենք մեր գիտելիքները

  1. Պարսկական կատակ-առակների գլխավոր հերոսն է Նասրեդին :
  2. Երբ Ասորեստանի արքան` Նինոսը , մահանում է, թագուհին` Շամիրամը , ընծաներ է ուղարկում հայոց արքա Արա Գեղեցիկին և հրավիրում իր մոտ:
  3. Մաքսիմ Գորկու հետ զրույցից հետո Վահան Տերյանը գրում է իր հայտնի տրիոլետը, որտեղ Նուարդը` իր լեզուն է , իսկ Շամիրամը` օտար  լեզվի խորհրդանիշն է:
  4. Երբ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել ալանների արքայազնին , արքայադուստր Սաթենիկը  դիմում է նրան:
  5. Տողերը ճիշտ հաջորդականությամբ դասավորել:
    • Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
    • 1 Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
    • 2 Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
    • 7 Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
    • 5 Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
    • 3 Տալ զպատանիդ.
    • Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
    • 4 Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
    • 6 Եւ թշնամութիւն յաւիտենական
    • 8 Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
  6. Տողերը դասավորել հաջորդականությամբ:
  • 6 Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
  • 3 Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
  • 4 Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
  • 1 Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
  • 2 Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
  • 5 Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

7. Լրացնել բաց թողնվածները:

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։

8. Արտաշեսը որդուն անիծում է, որ երբ նա դեպի Մասիս որսի գնա, Քաջքերը նրան բռնեն, տանեն՝  Այնտեղ մնա և լույս չտեսնի :

9. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ հայտնի արտահայտությունները.

  • սիզիփոսյան աշխատանք,
  • դանայան տակառ,
  • աքիլլեսյան գարշապար,
  • տրոյական ձի:

10. Գտնել ավելորդաբանությունները:

  • Իմ սեփական աչքով եմ տեսել:
  • Իմ ականջներով եմ լսել:
  • Նոր մի հատ մարդ անցավ:
  • Երգը դա իմ կյանքն է:
  • Կրկին անգամ ստում ես ինձ:
  • Տան կտուրը դեղին գույնի էր:
  • Զորքը անմիջապես հետ նահանջեց:
  • Իմ աչքով եմ տեսել:
  • Ականջներով եմ լսել:
  • Նոր մի մարդ անցավ:
  • Երգը իմ կյանքն է:
  • Կրկին ստում ես ինձ:
  • Տան կտուրը դեղին էր:
  • Զորքը հետ նահանջեց:

11. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ դարձվածքները:

Եփած հավի ծիծաղը կգա

Նա այնքան բաներ կասի, որ նույնիսկ եփած հավի ծիծաղը կգա:

առյուծի բաժին

Հաղթողին  հասավ գումարի առյուծի բաժինն:

գրպանում մկներ խաղալ

Նրա գրպանում մկներ են խաղում:

կոկորդիլոսի արցունքներ թափել

Ամեն անգամ, երբ ուզում էր հասնել իր նպատակին, կոկորդիլոսի արցունքներ էր թափում:

ահա թե որտեղ է թաղված շան գլուխը

Դետեկտիվ նայելիս, ես հասկացա, թե որտեղ էր թաղված շան գլուխը:

գայլի ախորժակ

Գայլի ախորժակ ունեմ, երբ շատ քաղցած եմ:

Домашняя работа

молодой – древний
горький – сладкий
обыкновенный – необыкновенный
тесный – просторный
скучно – весело
темный – светлый
ссориться – дружить
ненавидеть – любить

Ереван красивый и древний город.
В Армении можно поесть сладкие персики и абрикосы.
Осенью в лесу можно увидеть необыкновенные цвета.
Наша классная комната очень просторная.
Я с друзьями весело провожу каникулы.
Сегодня день был светлым и солнечным.
В школе нас учат дружить друг с другом .

Սեպագիր արձանագրություններ

Картинки по запросу Սեպագիր

Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են:Վանյան սեպագիրը երկրի սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Մեծաթիվ հայ բնակչության ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։
Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից. օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։

Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։

Թունաքիմիկատներ

Թունաքիմիկատները քիմիական  միացություններ  են,  որոնք  կիրառվում  են  բույսերի  վնասատուների  և  հիվանդություների, գյուղատնտեսությունում, կենդանիների,  մարդկանց  և  կենդանիների  հիվանդությունների  փոխանցողների  դեմ  պայքարելու  համար:

       Թունաքիմիկատներ  են  նաև  բույսերի  աճն  ու  զարգացումը  կանոնավորողները: Թունաքիմիկատները  պետք  է  անվնաս  լինեն  մարդու  և  օգտակար՝ կենդանիների  համար,  բացասաբար  չազդեն  բույսերի  աճման,  զարգացման  ու  բերքատվության  վրա,  խթանեն  այն  և  որոշակի  ժամանակից  հետո  կորցնեն  թունավորությունը:

Դրանք  չպետք  է  կուտակվեն  բույսերի,  կենդանիների  օրգանիզմներում,  հողում,  ջրում,  օդում:

      Թունաքիմիկատները  լայն  կիրառում  են  ստացել  20-րդ դարում: Ըստ  քիմիական  բաղադրության՝ թունաքիմիկատները բաժանվում  են  3  խմբի՝

  1. անօրգանական  միացություններ  (ֆտոր,  բարիում,  ծծումբ,  պղինձ  և  այլն պարունակող  նյութեր),
  2. բուսական,  սնկային  և  մանրէային  ծագում  ունեցող  միացություններ  (նիկոտին, անտիբիոտիկներ  և այլն),
  3. օրգանական  միացություններ  (ֆոսֆորօրգանական,  քլորօրգանական,  կարբամինային  միացություններ,  հանքային  յուղեր  և  այլն):

Ըստ  օրգանիզմի  մեջ  ներթափանցման  և  ազդեցության  բնույթի՝  թունաքիմիկատները  լինում  են ՝ աղիքային,  կոնտակտ, գոլորշու  և  գազային  ձևով:
Թունաքիմիկատների  գործածման  ժամանակ  անհրաժեշտ  է  պահպանել  անվտանգության  կանոնները:

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխարինող, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, 
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝ 
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Շուտով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասիսի փեշերին որսի դուրս գալիս քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորսանգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

Home work

Simple Present or Present Progressive

  1. Andy sometimes reads comics.
  2. We never watch TV in the morning.
  3. Listen! Sandy is singing in the bathroom.
  4. My sister usually helps in the kitchen.
  5. My mother is making breakfast now.
  6. They often clean the bathroom.
  7. Look! The boys are coming home.
  8. Every day his grandfather goes for a walk.
  9. I am chatting with my friend at the moment.
  10. Cats eat mice.

1. Every day Julie takes the bus to go to her office.

2. At the moment you are doing an English exercise.

3. Tom and Julie learn English this year.

4. The bank opens  at 9.30 every morning from Monday to Friday.

5. Our cousins are coming to see us next Sunday.

6. Tom reads the newspaper every morning on the train.

7. Julie usually cleans the house on Saturdays.

8. At the moment she is writing a letter to a client.

9. Julie speaks three languages: English, French and Spanish.

10. Today is Sunday. Tom and Julie are relaxing in their garden.

Մի տրիոլետի պատմություն

Վահան Տերյան

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․

— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։

— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։

— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․

— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․

— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․

Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.

Որպես արքան այն` մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,

Որքան էլ փայլըդ փայե նրան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ

artashes-i-satenik

Ալանները, կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետ միաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը, խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոց աշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերիընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանաց թագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը` ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները

Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Արտաշեսը, լսելով այս խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ աղջկան, ցան-կանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան ասում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանացարքայադստեր` ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։ Սմբատը մարդ է ուղարկում ալանների արքայի մոտու առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմաննե-րը, Արտաշեսը որոշում է փախցնել աղջկան:

Հեծավ Արտաշեսն իր Սևուկին

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Եվ որպես սրաթև արծիվ անցավ գետը,

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի,

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,

Արագ հասցնելով բանակը իր։

Արտաշեսը, առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում և ամուսնանում է։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում սրահ, մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն այսպես.

Ոսկի անձրև էր տեղում

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության պահին։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում  են Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

Գրաբարյան հատվածներ

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

…….

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Հայկ և Բել. առաջին հայ հերոսները

Картинки по запросу Հայկ և Բել

Որքան հին է ժողովուրդը, այնքան կցկտուր են նրա կազմավորման վերաբերյալ տեղեկությունները: Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ պահպանվել են մի քանի ավանդազրույցներ: Հայկական ավանդազրույցը («Հայկի և Բելի առասպել») ծագում է անհիշելի ժամանակներից: Այն հազարամյակների ընթացքում ավանդվել է սերնդից սերունդ և գրի առնվել միայն V դարում Մովսես Խորենացու և VII դարում Սեբեոս պատմիչի կողմից: Հեղինակներն այդ ավանդազրույցը հարմարեցրել են քրիստոնեական աշխարհընկալմանը: Ավանդազրույցի համաձայն` հայերի նախնին քաջ աղեղնավոր Հայկ դյուցազնն է: Բաբելոնյան ձախողված աշտարակաշինությունից հետո հսկաներից մեկը՝ Բելը, իրեն թագավոր է հռչակում և իր իշխանությունը հաստատում բոլոր մարդկանց վրա: Եվ միայն ազատասեր Հայկը, չցանկանալով ենթարկվել բռնակալին, հավաքելով իր որդիներին ու թոռներին, մյուս հարազատներին, հեռանում է դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը: Հնազանդեցնելով տեղաբնիկներին՝ Հայկը բարձրանում է Հարքի դաշտավայր և այստեղ հիմնում բնակավայր: Զայրացած Բելը պատգամավորներ է ուղարկում և Հայկին առաջարկում հնազանդվել իրեն: Կտրուկ մերժում ստանալուց հետո, հսկայական բազմությամբ, Բելն արշավում է Հայկի դեմ: Ճակատամարտը, որ տեղի ունեցավ Վանա լիճի ափին, ավարտվեց Հայկի փայլուն հաղթանակով: Նա իր երեքթևյան նետով խոցում է Բելին և սպանում: Բելի զորքը սարսափահար փախչում է: Ինչպես ավանդում է Մովսես Խորենացին, ճակատամարտի վայրում Հայկը դաստակերտ է կառուցում և անվանում Հայք: Եվ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք, իսկ ժողովուրդը՝ հայ: Հայկի մահից հետո նրա որդիներն ու թոռները շարժվում են դեպի հյուսիս, արևմուտք և արևելք ու տարածվում լեռնաշխարհով մեկ: Նրանց անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ: Այսպես` Արամայիսի անունով կոչվեց Արմավիրը, Այրարատյան դաշտն անվանվել է Արա Գեղեցիկի անունով, Մասիս լեռը՝ Ամասիայի, Երասխ գետը՝ Երաստի, Շիրակը՝ Շարայի, Սիսականը՝ Սիսակի, Գեղարքունյաց ծովը՝ Գեղամի և այլն: Հայկի սերնդից էր կորովի և քաջ Արամ Նահապետը, որը Հայոց աշխարհի սահմաններն ընդարձակել է բոլոր ուղղություններով: Նրա անունով է, որ օտար ժողովուրդները մեր երկիրն անվանել են Արմենիա, իսկ ժողովրդին՝ արմեններ: