Հակակոռուպցիոն դատարան

Կոռուպցիան լայն տարածում ունի Հայաստանում և ընդգրկում է տարբեր ոլորտներ։ Կոռուպցիան բարդ ու բազմաշերտ, բազմաբովանդակ երևույթ է, իսկ հասարակության կողմից կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ պատկերացումները ամբողջական չեն: Հասարակության մեծամասնության իրազեկվածությունը սահմանափակված է պարզապես կոռուպցիայի՝ սխալ և բացասական  երևույթ լինելու մասին իմացությամբ։  Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել են տարբեր մարմիններ, ադ թվում և Հակակոռուպցիոն դատարանը։ Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, ստեղծվել է 2021թ ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով: Դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները․ հոդված 19

Հոդված 19

1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:

2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.
ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.
բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:

Ըստ 19-րդ հոդվածի 1-ին կետի՝ ցանկացած մարդ կարող է մնալ իր կարծիքին։
Ըստ 2-րդ կետի՝ ցանկացած մարդ կարող է ազատ արտահայտել իր կարծիքը և տարածել այն բանավոր, գրավոր, գեղարվեստական կամ այլ ձևերով։
Ըստ 3-րդ կետի՝ 2-րդ կետում նշված ացատության իրավունքից օգտվելը ունի սահմանափակումներ և արգելքներ, նշավծ ազատությունից օգվելուց հետո մարդը կրում է պարտականություններ և պատասխանատվություն։ Նշված սահմանափակումներն են՝ հարգել այլ անձանց իրավունքները և պահպանել պետական անվտանգությունը։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Մանկավարժական հաստատություններում առանձնացված են հետևյալ շերտերը՝ տնօրեն, փոխտնօրեն, գրասենյակի ղեկավար, ուսուցիչ, կազմակերպիչ, սովորող, ծնող և այլն…

Բոլորն էլ ունեն իրենց դերը մանկավարժական համակարդում։ Ունեն նաև որոշակի սահմանված իրավունքներ և պարտականություններ՝ ըստ երկրի ու նաև ուսումնական կողմից սահմանված կարգերի։

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Ինչպես և կարելի է ենթադրել «վարչական» բառի արմատից, ուսումնական հաստատություններում վարչական աշխատողները «վարիչներն են», այսինքն՝ հիմնականում տնօրենները և փոխտնօրենները։

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

Մանկավարժական այլ աշխատողներ են ուսուցչի օգնականը, կազմակերպիչը, հատուկ մանկավարժը և սոցիալական աշխատողը:

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է

Ո´չ, քանի որ, օրինակի համար, վարչական աշխատողները, հնարավոր է, չլինեն տվյալ դպրոցի համար նաև ուսուցիչներ։ Վարչական աշխատողները կարող են լինել ուսուցչական փորձ չունեցող, քանի որ դա իրենց պարտավորությունների մեջ չի մտնում։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է

Այո´, քանի որ մանկավարժական աշխատողների շարքի մեջ են դասվում՝ տնօրենների, փոխտնoրենների և այլ պաշտոնների հետ միասին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի պարտականությունները

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ: