Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

1918 թվականի գարնանը թուրքրեը 50 հազարանոց զորքը կենտրոնացրել էին Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին գրավել Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Ղազաստան և Հյուսիսային Իրան:

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15_ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական զորքի մի խումբ Ալեքսանդապոլից գնաց Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը Վանաձոր: Հայկական ազգային զորամասերը չէին կարող երկարատև դիմադրություն ցույց տալ:
Ստեղծվեց Երևանյան զորախումբը Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ:

Մայիսի 21-ին թուրքական ուժերը գրավեցին Սարդարապատը: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամատը: Հայկական զինուժը վերադարձրեց թշնամու կողմից գրաված Սարդարապատը:
Սարդարապատի ճակատամարտին զուգընթաց ահեղ մարտեր էին գնում Բաշ-Ապարանում և Վանաձորում: Մայիսի 22-ին թուրքական մի զորք, գրավելով Սպիտակը շարժվեց դեպի Բաշ-Ապարան ցանկանալով գրավել Երևանը: Հայկական զորամասը Դրոյի ղեկավարության կասեցրեց թուրքերի առաջընթացը:
Մայիսի 24-28 ահեղ մարտեր տեղի ունեցան Վանաձորում: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Թշնամին ի վերջո գրավեց Վանաձորը և շարժվեց առաջ:


Մայիսյան հերոսամատը ամբողջ հայ ժողովրդի ազգային միասնականության հաղթանակն էր:

Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

1828թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ռուսները և նրանց հետ մի քանի հազար կամավորներ հունիսի 23-ին գրավեցին Կարսի բերդը։ Դրանից հետո ռուսական զորքը գրավեց Ջավախք գավառը ՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը։ 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետը և Ալաշկերտը։ Անգլիայի հրահրմամբ 1829թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ Նրանց հաջողվեց ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին։ Ախալցխայի գեներալ Վասիլի Բեհբութովի գլխավորությամբ հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ և փախուստի մատնեց։ 1829թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Մուշը, Օլթին, Բաբերդը։ Այս պատերազմում հայերը ՝ կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է մահմեդականների լծից ազատագրի և նյութական մեծ օգնություն ցուցաբերեցին ռուսական զորքերին։

  • Ադրիանապոլսի պայմանագիրը

1829թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ եղած ժողովուրդների համար, նպաստավոր պայմանագիր էր։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։ Ռուսական զորքերին հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել չուսներին օժանդակած հայերից։ Ռուսական հրամանատարությունը ՝ օգտվելով տվյալ վիճակից, շահագրգռեց հայերին ՝ վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններով։

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը

Իրանը չհաշտվեց Այսրկովկասում ունեցած կորուստների հետ և պատրաստվում էր նոր պատերազմի։ 1826թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խաատելով Գյուլիստանի պայմանագիրը ներխուժեց Արցախ։ Պարսկական զորքերը հուլիսի 26-ին պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 17 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար։ Երևանի զորքերը Շիրակ ներխուժեցին։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության։ 1826թ. սեպտեմբերի 3-ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ.Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար ՝ հակառակորդը դիմեց փախուստի։ Սեպտեմբերի 13-ին Գանձակի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս — Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական 1-ին ջոկատը 100 հոգանոց մարդկանցից կազմված։ Արցախում և այլ վայրերում կազմակերպվեցին կամավորական գումարտակներ ՝ ազգային դրոշներով և հրամանատարերով։ 1827թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի սահմաններում։ Հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով ՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ռուսական կողմը կորուստներ ունեցավ։ 1827թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, հետո պաշարեցին Երևանը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժվեց։ 1827թ. հոկտեմբերի 1-ին առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները բերդ մտան։ Երևանի գրավումը վճռեց պատերազմի ելքը։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Ուրմիան, Սալմաստը և շարժվեցին Իրանի մայրաքաղաք Թեհրան։


Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․

1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մի քանի տարածքներ ՝ Երևանը և Նախիջևանը անցավ Ռուսաստանին։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացաղ հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս-պարսկական սահմանի մի հատվածը անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը ՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով վերադարձվեց պարսիկներին։

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

  • Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.

  • Սմբատ 1-ին

Աշոտ 1-ը մահացավ 890թ. և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին և արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը ՝ ճկուն դիվանագիտություն խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև։

892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները և Գուգարքի Ջավախք գավառը։ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմտուտքում ՝ Եփրատ, հյուսիսում ՝ Վիրք և հարավում ՝ Տավրոսի լեռները։ 892թ. Սմբատ 1-ը օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին։ Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրենսեհը դարձավ Վրաստանի թագավոր։ 893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությունը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդը ներխուժեց Հայաստան և գրավեց Նախճավանը, հետո ՝ ավերված Դվինը։ 894թ. Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյանի ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից։ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը հաջողություն չհասնելով ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ 908թ. Յուսուֆը ՝ օգտվելով առիթից թագ ուղարկեց Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ։ Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակը անհաջողություն կրեց։ Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին։ Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը։ Յուսուֆը Հայոց Թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց ու հրամայեց զենքը վայր դնել ու հանձնվել, բայց քաջայրի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը։ Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին։

  • Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.
  • .Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր աշխատանք/.

Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է և գահը ժառանգել է 914թ. հոր եղերական մահից հետո։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը և Աղստևի Հովիտը ու ջախջախել է արաբական կայազորը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթըփոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ու 922 թ-ին նա ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց թագավոր։

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում։
Կրթական գործը: Պատմագրությանը:

10-14-րդ դարերում հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց,աճեց դպրոցների քանակը: 11-12-րդ
դարերում նշանավոր դպրոց էր Անիի վարդապետարանը Կիլիկիան Հայաստանի նշանավոր ուսումնական
կենտրոնն էր։ Հայկական վարդապետարաններից նշանավորն էր Գլաձորի
համալսարանը, որը ստեղծվել է 1280–ական թթ֊ին։ Հետագայում քաղաքական վիճակից ելնելով նրանք
տեղափոխվեցին Տաթև:Տաթևի համալսարանը գործեց մինչև 1400-ական թթ-ը:Այդ ժամանակաշրջանի
նշանավոր պատմիչներից էին Հովհաննես Դրասխանակերտցին Կիրակոս Գանձակեցին Արիստակես
Լաստիվերցին,Թովմա Արծրունին, Սմբատ Գունդստաբլը և այլոք։ Իրավունքի բնագավառում հայտնի են
եղել Դավիթ Ալավկաորդին <<Կանոններ»>Մխիթար Գոշը «Դատաստանագիրք»: Գրականության
բնագավառի նշանավոր ներկայոցուցիչն է եղել Նասես Շնորհալին««Մատյան
ողբերգություն»

Հայկական մշակույթը 10֊14֊րդ դարերում:

Գրականությունը։ Ճարտարապնսպությունը: Որմնանկարչությանը: Մանրանկարչությունը:
10֊14֊րդ դդ. շարունակում էր զարգանալ, ժողովրդական բանահյուսությունը: 9֊10֊րդ դդ լրացվեց և հարստացավ
«Սասնա ծռեր» դյուցազնավեպը
10֊րդ դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ
բանաստեղծությանը։ Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին:
Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների
բռնությունների դեմ:
Վարդան Այգեկցին միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր
Երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր 9֊րդ դ. սկսած:
Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին
զարդարել շքեղ որմնանկարներով: Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների
պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ստեղծվել է 1080թ.սակայն Լևոն Բ-ի կառավարման,ժամանակ/1187-1219թը Կիլիկիան հռչակվել է թագավորություն 1189թ հունվարի 6-ին Կիլիկիայի ՏարսոնՔաղաքում Լևոն Բ. թագադրվում է հայոց թագավոր և Կիլիկիան դառնում է թագավորություն:Իրկառավարման ժամանակ նա կատարել է մի շարք բարեփոխումներ:Նա Անտիոքի դքսությունը միացրեցԿիլիկիային:Նրա համար կարևոր էր Լամբրոն բերդի իշխան Հեթումյաններին ենթարկել իրեն,քանի որնրանք անընդհատ ընդիմանում էին և պառակտում առաջացնում:Լևոնին հաջողվում է գրավել Լամբրոնիբերդը:Առևտուրը զարգացնելու համար բարեկարգում է ճանապարհներն ունավահանգիստները: Առևտրական պայմանագրեր է կնքում Վենետիկի և Ջենովայի հետ:Նա մեծ տեղ էրհատկացնում նաև կրթությանը, նրա ժամանակակիցները ասում էին,որ Լևոնի կառավարման ժամանակ«Կիլիկացոց աշխարհը լցվեց իմաստությամբ»էր կատարած գործերի համար և ստացել Է Մեծագործ անունը:

Տրդատ |||-ի գահակալումը

Տրդատ 3-ը ծնվել է 287թ. և մահացել է 330թ.: Նա եղել է հայ Արշակունի արքա։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը:

Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Ամենահիշարժանը 276թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ։ 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ 3-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ 3-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր ՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտ Աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։

Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ 3-ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում ՝ Խոր Վիրապում։ Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով ՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան։ Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը։ Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին և նա ծանր հիվանդանում է։ Տրդատի քույր ՝ Խոսրովադուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր Վիրապից դուրս գալով ՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին և սկսում է կատարել քրիստոնեական քարոզչությունը։

Տրդատը բազուն սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս, այնպես էլ Պարսկաստանի սահմաններում։ Այդ ընթացքում սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ. պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ. Բասեն գավառի Ուխա գյուղի մոտ հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։ 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ 3 Մեծը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։