Թունավոր նյութերը օդում. նախագիծ. քիմիա

Անհատական-հետազոտական աշխատանք՝ <<Թունավոր  նյութերը  օդում>>

Image result for Թունավոր նյութերը օդում

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ և շարժական աղտոտողներ: Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա`

  • Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը
  • Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ

Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են: Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորությունը կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը:

Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները: Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները:

Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները: Դժվար չէ նկատել, որ այս բոլոր օքսիդները թթվային օքսիդներ են: Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը:  Այս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր:

Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները: Այս գործարաններից յուրաքանչյուրն ունի նաև իրեն բնորոշ արտանետումներ` կախված նրանից, թե ինչպիսի նյութեր են արտադրվում և ինչպիսի նյութեր են օգտագործվում արտադրական գործընթացներում: Դա վերաբերում է նաև առաջին հայացքից մաքուր թվացող արտադրություններին: Օրինակ Երևանի «ԵրԱԶ» ավտոմեքենաների գործարանը հսկայական քանակությամբ օրգանական լուծիչներ էր արտանետում մթնոլորտ, քանի որ ավտոմեքենաները ներկվում էին ոչ հերմետիկ խցերում, իսկ նրանց չորացումը կատարվում էր բաց օդում:

Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա`

  1. Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում
  2. Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկան,
  3. Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:

Օդի աղտոտիչներ են նաև զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները:

Քիմիա «Հալոգեններ»

Հալոգենները գտնվում են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են դրանք  բնութագրեք այդ տարրերը. 

Հալոգեններ են կոչվում պարբերական համակարգի VII խմբի գլխավոր ենթախմբի տարրերը։ Դրանք են՝ ֆտորը (F), քլորը (Cl), բրոմը (Br), յոդը (I) և աստատը (At)։ Դրանք ստացել են հալոգեն (հուն․՝ halos՝ աղ և genos՝ ծնող) անվանումը, քանի որ մետաղների հետ միանալիս առաջացնում են աղ։ Հալոգենները բնության մեջ հանդիպում են միայն միացությունների ձևով։ Աստատը ստացվել է արհեստական եղանակով և բնության մեջ չի հանդիպում։

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ,  գրեք  օրինակներ…

Ֆտորը պարունակող միացություններ՝ ֆլյուորիտը (CaF2), կիրոլիտը (Na3AlF6)
Քլոր պարունակող միացություններ՝ կերակրի աղը (NaCl), սիլվինը (KCl), կալիումի քլորատը (KClO3),

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների    դերը  մարդու  օրգանիզմում….


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը:

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոն։

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

Բոլոր հալոգենները, բացի ֆտորից, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ։ Ֆտորին բնորոշ է 1 վալենտականություն, իսկ մյուս հալոգենները հիմնականում ցուցաբերում են 3, 5, 7 վալենտականություններ։


*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգեն պարզ նյութերն են՝ F2, Cl2, Br2, I2։ Դրանց կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը,  ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10- Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:    1 կգ ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

Քիմիա 9 փետրվար

Ուղղորդող հարցերը`

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանում են կենսական տարրեր

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակցուներ, ածխաջրեր, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, ճարպեր, լիպիդներ, նուկլեինաթթուներ, վիտամիներ և այլն), որոնք էլ ապափովում են կենդանի օրգանիզմի գործունեությունը։

2. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը՝

մակրո-, միկրո-,ուլտրատարրերՄակրոտարերը կազմում են մեր օրգանիզմի 97%-ը, դրանք 6 հատ են՝ ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S):

3. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը,
կենդանական և բուսական բջիջների նմանությունները և տարբերությունները

4. Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»

5. Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում

6. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:

7. Անկենդան և կենդանի աշխարհում ի՞նչն է նման և ի՞նչն է տարբեր։

8. Կենդանական աշխարհը քանի՞ «թագավորության» է բաժանվում:

Բաժանվում է 4 «թագավորությունների»` կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ։

Րեակցիանների տեսակներ

Քիմիական երևույթները (քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ) լինում են 4 տեսակի`

  1. միացման
  2. քայքայման
  3. տեղակալման
  4. փոխանակման

Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։ Տեղակալման ռեակցիաներն ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց դեպքում պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից մեկով։ Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով։ Ռեակցիայի ընթանալու պայմաններն են` ջերմության անջատում, նստվածքի առաջացում, գազի անջատում, գույնի փոփոխություն, հոտի առաջացում և այլն։

2Mg+02=2MgO+Q
MgO+H2O=Mg(OH)2
Mg(OH)+Hu=MgU2+H2O

Նախագծի անվանումը՝ <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների  ընդհանրացում>>

Թեմատիկ հաևցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության
    Ըստ բաղադրության նյութերը լինում են մաքուր նյութեր և խառնուրդներ։ Խառնուրդներ են օդը, ջուրը, Կալիում, քլոր
  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության
  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք
    Անօրգանական նյութերն են օքսիդները, թթուները, աղերը, հիմքերը։
  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք
    Օրգանական նյութերն են ճարպերը , սպիտակուցները, ածխաջրերը և նուկլեինաթթուներ։
  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
    Բնության մեջ ավելի շատ են անօրգանական նյութերը։ Հայտնի է անօրգանական նյութերի ավելի քան 200

Առաջադրանքներ.  1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

2). Որոշեք  Ձեր  ընտրած  բարդ  անօրգանական  նյութերի  հարաբերական մոլեկուլային  զանգվածները Mr, որակական  և  քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Mr(O2)=16×2=32

Mr(NaCl)=23+35,5=58,5

Mr(Fe)=56

Mr(H2O)=2+16=18

Mr(NaHCO3)=23+1+12+3×16=84

Mr(H2SO4)=1×2+32+16×4=48

Mr(CO2)=12+32=44

Mr(CO)=12+16=28

Քիմիա 9

Առաջադրանքներ. *-Նյութերը դասակարգել, անվանել  և  գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման, հալման  ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը  ջրում  և այլն:

 *-Ընտրեք  կենցաղում  կամ  շրջապատում 10 նյութ, գրեք  դրանց  բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`
H2O=1*2+16=18

Mr(P2O5)=1*2+31+16*5=113
Mr(SiO2)=1*1+28+16*2=61
MR(B203)=1*2+11+16*3=61
Mr(C2H4O2)=12*2+1*4+16*2=60
Mr(CaCO3)=40+12+16*3=100
Mr(C3H6O)=12*3+6*1+16=58
Mr(C12H22O11)=12*12+1*22+16*11=342
Mr(NaHCO3)=23+1+12+16*3=84
Mr(NaCl)=23+35,5=58,5
Mr(NH4Cl)=14+1*4+35,5=53.5






Կրկնողություն

Մեր շրջապատող աշխարհում կան ֆիզիկական մարմիններ և տարբեր տիպի ճառագայթներ ։ Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Բոլոր ֆիզիկական մարմինները ունեն զանգված (m) և ծավալ (V): Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմիններն ու առարկաները կոչվում է նյութ։ Նյութը փագրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ -բաղադրությամբ
– կառուցվածքով
– հատկություններով
– զանգվածով և ծավալով օժտված։
Ներկայումս հայտնի է 30մլն նյութ։

Գործնական աշխատանք․ նյութերի հատկութունները՝ ֆիզիկական քիմիական, ֆիզիոլոգական

Նյութերի հատկությունները լինում են երեք տեսակի՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիալոգական։
Նյութի հատկությունները այն հայտկանիշներ են, որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում։ Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։ Ֆիզիկական նյութերը լինում են տարբեր վիճակների։ Դրանց ասում են ագրեգատային վիճակներ։ Ագրեգատային վիճակները լինում են տարբեր, բայց ամենակարևորները հետևյալներն էն՝ հեղուկ, պինդ, գազային, ամորֆ, պլազմա։ Ֆիզիկական հատկություններից են հոտ և համը, պլաստիկն ու խտությունը։

Նյութի անվան.Ագրեգ. վիճակըԳույնըՀոտըՀամըԽտությունը գ/մլԼուծ. ջրումtհալմ. tեռմ.Ջերմա. Էլեկտրա. հաղորդակցությունՊլաստ.
Ջուր H2O անօրգանականհեղուկ10-100
Արծաթ Ag անօրգանականպինդարծաթագույն10,52167-961++
Երկաթ Fe անօրգանականպինդարծաթագույն7,871539-2870++
Ոսկի Au անօրգանականպինդոսկեգույն19,31063-2880++
Պղինձ Cu անօրգանականպինդկարմիր8,961083-2543++
Կերակրի աղ NaCl անօրգանականպինդսպիտակ+2,17+801-1465
Ալյումին Al անօրգանականպինդարծաթագույն2,70660-2500++
Կավիճ CaCO₃ օրգանականպինդսպիտակ2,71Քայքայվում է
Պղնձաջասպ CuSO4 անօրգանականպինդերկնագույն2,28+Քայքայվում է++
Ածխաթթու գազ CO2 օրգանականգազային0,00198քիչ-78,5
Շաքար C₁₂H₂₂O₁₁ օրգանականպինդսպիտակ+1,59+185-քայքայ.
Էթիլ սպիրտ C2H5OH օրգանականՀեղուկ++0,79+-114-78
Քացախաթթու CH₃COOH օրգանականհեղուկ++    1,05+17-118
Ացետոն C₃H₆O օրգանականՀեղուկթափանցիկ++0,79+-95-56

Քիմիա 9

Դաս 1. ☆- Ծանոթացում միմյանց հետ,դասընթացի ծրագրի, նախագծերի, գնահատման սկզբունքների հետ:

☆- Մարդկությանը հուզող հիմնախնդիրները, քիմիա գիտության դերը հիմնախնդիրների լուծման գործում:

էներգետիկ հիմնախնդիր, մաքուր ջրի հիմնախնդիր, մաքուր օդի հիմնախնդիր

☆- Առողջ ապրելակերպի սկզբունքները:

էկոլոգիական մաքուր և օգտակար ուտելիք, առողջ քուն 8 ժամ, մարմնակրթություն և պահպանել հիգիենայի կանոնները, վատ սովորություններից ազատվել օրինակ՛ ծխել, խմել, ընդունել նարկոտիկներ, ստրեսային իրավիճակներից դուրս գալ կատակով։

☆- Սովորողի օրվա, շաբաթվա, ամսվա աշխատակարգը: