Իմ օրերը ճամբարում անչափ ուրախ են անցնում

Կրթահամալիրում ճամբարային օրերը շատ հետաքրքիր են անցնում: Ես այստեղ հասցրել եմ ծանոթանալ իմ նոր ընկերների հետ: Այստեղի ուսուցիչները շատ բարի են ու խելացի: Ինձ դուր եկան բնագիտական փորձերը , կավագործությունը և ֆուտբոլը: Այն, որ աշխատելու ենք համակարգիչներով և ունենալու ենք անձնական բլոգ, շատ հաճելի է: Կրթահամալիրում ինձ գրավում է ջերմ մթնոլորտը, այն, որ շուրջբոլորը կանաչ է, կարող ենք աշխատել բակում, խնամել բույսերը, ինչպես նաև՝ դասարանների ապակիներով պատված լինելը, չնայած մտածում եմ, որ դժվար կլինի կենտրոնանալը, երբ կարող ես տեսնել, թե ինչ է կատարվում մյուս դասարաններում: Ես սպասում եմ նոր ուսումնական տարվան, որ սովորեմ այս դպրոցում: