Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:

Գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխանակության, ինչպես նաև գենետիկորեն ամրագրված հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ «Գենետիկա» տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից՝ առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն։ Կախված ուսումնասիրություններում օգտագործվող մեթոդներից՝ առանձնացնում են մոլեկուլյար գենետիկա, էկոլոգիական գենետիկա, թունագենետիկա, ֆարմակոգենետիկա, ֆարմակոգենոմիկա: Գենետիկական հետազոտությունները մեծ դեր ունեն բժշկության, գյուղատնտեսության, մանրէաբանական արդյունաբերության մեջ և գենետիկական ճարտարագիտությունում:

Կենդանիների սեռը որոշվում է բեղմնավորման արդյունքում՝ ձևավորված զիգոտի քրոմոսոմային հավաքակազմով։Զիգոտն ունի ձևով,չափերով և գեների հավաքով միանման,այսինքն՝ հոմոլոգ քրոմոսոմների զույգերից կազմված դիպլոիդ հավաք։

Հայտնի է,որ մարդու բջիջների կորիզում առկա են 23 զույգ քրոմոսոմներ,որոնցից 22 զույգը տղամարդկանց և կանանց մոտ միանման են։Այսպես,եթե կանանց քրոմոսոմների 23-րդ զույգը նույնպես հոմոլոգ(համապատասխանություն, կառուցվածքով և ծագմամբ իրար համապատասխանող օրգանների նմանություն) քրոմոսոմներից է կազմված,ապա տղամարդկանց 23-րդ զույգի քրոմոսոմները  միմյանց հոմոլոգ չեն։Այն 22 զույգ քրոմոսոմները,որոնք տղամարդկանց և կանանց մոտ չեն տարբերվում,կրում են աուտոսոմներ (ցանկացած ոչ սեռական քրոմոսոմ)անվանումը:Այն քրոմոսոմները,որոնցով տղամարդիկ և կանայք միմյանցից տարբերվում են,կոչվում են սեռական։Այսպիսով,մարդու քրոմոսոմային հավաքակազմը կազմված է  22 զույգ աուտոսոմներից և 1 զույգ սեռական քրոմոսոմներից։Կանանց միանման սեռական քրոմոսոմներն անվանում են X-քրոմոսոմներ։Տղամարդիկ ունեն մեկ X քրոմոսոմ և մեկ Y քրոմոսոմ։

Այսպիսով,օրգանիզմի սեռը որոշվում է բեղմնավորման պահին և կախված է զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից։

Բնական է,որ սեռական քրոմոսոմներում գտնվում են սեռական հատկանիշները պայմանավորող գեներ։Բայց X և Y քրոմոսոմները պարունակում են նաև այլ,ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ։Այդ ոչ սեռական հատկանիշները,որոնք պայմանավորող գեները գտնվում են սեռական քրոմոսոմներում,կոչվում են սեռի հետ շղթայկցված հատկանիշներ։

Օրինակներ՝

Այսպես,դրոզոֆիլ պտղաճանճի X քրոմոսոմում է գտնվում միջատի աչքերի գունավորումը պայմանավորող գենը։Իսկ մարդու  X քրոմոսոմը պարունակում է արյան մակարդելիությունը որոշող դոմինանտ գենը,որն ընդունված է նշանակել H տառով,քանի որ նրա ռեցեսիվ ալելը (h-գենը)առաջացնում է ծանր հիվանդություն՝հեմոֆիլիա,որը բնութագրվում է արյան ցածր մակարդելիությամբ։Նույն X քրոմոսոմում է գտնվում նաև կարմիր և կանաչ գույների նկատմամբ կուրության՝դալտոնիզմի ռեցեսիվ գենը (d-գենը) և այլն։Y-քրոմոսոմը նույնպես պարունակում է ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ,օրինակ՝հիպերտրիխոզի (ականջի մազակալում առաջացնող)գենը։

Բացի վերը նշված ժառանգական հիվանդություններից,որոնց պատճառը X կամ Y քրոմոսոմներում գտնվող,այսինքն՝սեռի հետ շղթայակցված հատկանիշ պայմանավորող գենի ռեցեսիվ ալելի առկայությունն է,հայտնի են ևս մոտ 3000 այլ ժառանգական հիվանդություններ,որոնք հիմնականում աուտոսոմներում գտնվող գեների կամ քրոմոսոմների կառուցվածքի փոփոխությունների (մուտացիաների)արդյունք են։

Առանձնապես հաջողվում է սահմանել այն դեպքերում,երբ մարդու բջիջներում քրոմոսոմների թվի փոփոխություններ են տեղի ունենում։ Կան դեպքեր,երբ մարդու քրոմոսոմների համալիրում մի ավելորդ քրոմոսոմ է հայտնվում,և նրանց ընդհանուր թիվը դիպլոիդ հավաքակազմում դառնում է 47:Այս աննշան թվացող խախտումը շատ ծանր հետևանքներ ունի։Զարգանում է դաունի հիվանդությունը։Այն արտահայտվում է հետևայլ կերպ․ հիվանդն ունենում է անհամաչափ փոքր գլուխ,աչքերի նեղ բացվածք,տափակ դեմք և խիստ արտահայտված մտավոր հետամնացություն։

Աուտոսոմներոում գտնվող գեների կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված հիվանդություններից են՝ալբինիզմը (գունակի՝պիգմենտի բացակայություն),մանգաղաձև բջիջների անեմիան (հեմոգլոբին սպիտակուցի կառուցվածքում մեկ ամինաթթվի մեկ այլ ամինաթթվով փոխարինում),պոլիդակտիլիան (վեցերորդ մատի առաջացում),շաքարային դիաբետը։

Ածխաջրեր

Ածխաջրերը քիմիական միացություններ են՝  կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:

Գլյուկոզ

Անգույն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 146,5 °C։ Լավ լուծվում է ջրում։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ Գլյուկոզը բոլոր կենդանի օրգանիզմների խիստ անհրաժեշտ բաղադրամասերից է։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրոլիզով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։

Սախարոզ

Կենցաղում` ուղղակի շաքար, օլիգասախարիդների խմբի դիսախարիդ, կազմված է երկու մոնոսախարիդներից: Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է: Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում: Հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում: Չի ցուցաբերում վերականգնոողական հատկություներ, քիմիական ռեակցիաների մեջ չի մտնում Տոլենսի, Ֆելինգի և Բենեդիկտի ռեակտիվների հետ: Բաց ձև չի ընդունում, այդ պատճառովալդեհիդների և կետոնների հատկություններ չի ցուցաբերում: Հիդրօքսիդ խմբի առկայությունը սախարոզում հեշտությամբ ապացուցվում է մետաղների հիդրօքսիդների հետ ռեակցիաների մեջ մտնելով: Եթե սախարոզի լուծույթը լցնենք (II) պղնձի հիդրօքիդի վրա, կառաջանա վառ կապույտ գույնի պղնձի սախարատի լուծույթ: Սախարոզում ալդեհիդային խմբեր չկան. տաքացման ժամանակ արծաթի (I) ամիակի լուծույթի հետ «արծաթե հայելու» ռեակցիա չի տալիս, պղնձի (II) հիդրօքսիդի հետ տաքացնելիս չի առաջացնում կարմիր պղնձի (I) օքսիդ:

Օսլա

Օսլան սպիտակ, ջրում չլուծվող փոշի է, տաք ջրում նա ուռչում է առաջացնելով կոլոիդ լուծույթ՝ շրեշ։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի (IV) օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Օսլան թթվի առկայությամբ ջրի հետ տաքացնելիս ենթարկվում է հիդրոլիզի։ Ջրի միջոցով օսլայի մակրոմոլեկուլների ճեղքման պրոցեսն ընթանում է աստիճանաբար։ Սկզբում գոյանում են միջակա նյութեր՝ դեքստրիններ, ապա սախարոզի իզոմեր մալթոզը, հիդրոլիզի վերջնական արդյունքն է գլյուկոզը՝ Ծծմբական թթվի կատալիտիկ ներգործությամբ օսլան փոխակերպվում է գլյուկոզի։ Այդ ռեակցիան հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Կիրխհոֆը 1811 թվականին։

Գլիկոգեն

Գլիկոգենը կենդանական օսլա է, մարդու, կենդանիների և սնկերի հիմնական էներգետիկ պահեստային շաքար։ Մարդու մոտ գլիկոգենն առաջին հերթին կուտակվում է լյարդի բջիջներում։ Հայտնաբերել է ֆրանսիացի ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարը (1857 թվականին)։ Մեծ քանակությամբ պարունակվում է կենդանիների լյարդում (1—20%), ավելի պակաս՝ մկաններում ու որոշ սնկերում և բակտերիաներում։ Գլիգոկենը հոմոբազմաշաքար է, կազմված a-D գլյուկոզի 6—20 հազարանոց մնացորդներից։ Սինթեզվում է լյարդում, մկաններում և այլ օրգաներում արյան գլյուկոզից հատուկ ֆերմենտների, կոֆերմենտների մասնակցությամբ, ճեղքվում է a ամիլազով կամ ֆոսֆորիլազով նա գոյացնում է գլյուկոզ ու գլյուկոզ-ֆոսֆատ։ Արյան շաքարի կայուն մակարդակը (80— 120 Վգ %) ապահովում եկ հիմնականում լյարդի գլիկոգեն սինթեզող ու քայքայող ֆերմենտները։ Վերջիններիս ակտիվությունը կարգավորվում է կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերի միջոցով։ Ադրենալինը և գլյուկագոնը ակտիվացնում են գլիկոգոկենի ճեղքումը, իսկ ինսուլինը՝ սինթեզը։

Դերը օրգանիզմում՝

Ածխաջրերը լինում են պարզ և բարդ, դյուրամարս և դժվարամարս: Պարզ ածխաջրերը մասնակցում են օրգանիզմում իրականացվող գործընթացներին: Պարզ ածխաջրերից են գլյուկոզան, ֆրուկտոզան և գալակտոզան: Բարդ ածխաջերերը մասնատվում են պարզ ածխաջրերի և նոր միայն մարսվում: Բարդ ածխաջրերը բաժանվում են երկու տեսակի. դիսախարիդներ՝  սախարոզը, մալտոզը, լակտոզը և պոլիսախարիդներ՝ օսլա, գլիկոգեն, պեկտին և ցելյուլոզա: Ածխաջրերից ամենաճանաչվածը գլյուկոզան է: Այն մեծ դեր է խաղում նյութափոխանակության գործընթացում: Գլյուկոզան ապահավում է օրգանիզմը էներգիայով: Արյան մեջ գլյուկոզայի պակասը հանգեցնում է հետևյալ հետևանքների՝

  1. Հոգնածություն
  2. Գրգռվածություն
  3. Սրտխառնոց
  4. Աշխատելու անկարողություն
  5. Գիտակցության կորուստ:

Գլյուկոզայով հարուստ են խաղողը, գիլասը, ազնվամորին, ելակը, ձմերուկը և այլ քաղցր մրգեր: Գլյուկոզա պարունակում են նաև բանջարեղենները: Ի տարբերութուն գլյուկոզայի՝ ֆրուկտոզան ինսուլին հորմոնի կարիքը չունի, որպեսզի արյունից թափանցի օրգանիզմի բջիջներ: Լյարդում ֆրուկտոզայի մի մասը վերածվում է գլյուկոզայի:

Ֆրուկտոզ պարունակում են խաղողը, խնձորը, բալը, գիլասը, տանձը, սեխը, ձմերուկը, մորին և հաղարջը: Ֆրուկտոզան քիչ քանակությամբ պարունակվում է նաև բանջարեղենների մեջ: Հիշեցնենք, որ մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակում է մեղրը:

Պարզ ածխաջուր գալակտոզան իր բնական ձևով չի հանդիպում մթերքների մեջ: Սակայն միանալով գլյուկոզային այն ձևավորում է դիսախարիդ՝ լակտոզան, որն էլ կաթնամթերքի ձևով՝ կաթ, թթվասեր, պանիր, յոգուրտ, մածուն, ներթափանցում է մեր օրգանիզմ: Ստամոքսաղիքային տրակտում լակտոզան մասնատվում է գլյուկոզայի և գալակտոզայի: Գալակտոզան ներթափանցելով արյան մեջ լյարդում վերածվում է գլյուկոզայի:

Սախարոզը դիսախարիդ է, որը ներառում է գլյուկոզա և ֆրույտոզա: Շաքարի 99.5%ը բաղկացած է սախարոզից: Ստամոքսաղիքային տրակտում շաքարը արագ մասնատվում է գլյուկոզայի և ֆրույտոզայի, որոնք անմիջապես ներթափանցում են արյան մեջ: Տարածված կարծիք կա, որ մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներում պարունակվում են դատարկ կալորիաներ: Բանն այն է, որ օգտագործելով չափազանց քաղցր սնունդ, մենք ստանում են մեծ էներգիա, որի ավելացած մասը ձևավորում է ճարպեր և մենք այդ սնունդից չենք ստանում այնպիսի անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք կարևոր են օրգանիզմի համար:

Սախարոզը պարունակվում է դդմի, դեձղի, մանդարինի և բազուկի մեջ: Սախարոզի աղբյուր են հանդիսանում նաև մուրաբան, թխվածքները, կոնֆետները, պաղպաղակը, հյութերը և այն ամենը, ինչը պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

Օսլան օրգանիզմում վերածվում է գլյուկոզայի: Օսլա պարունակող հիմնական մթերքներից են շիլաները, թխվածքները, կարտոֆիլը: Շիլաներից քիչ օսլա է պարունակում վարսակի շիլան, իսկ մեծ քանակությամբ օսլա պարունակում է հնդկաձավարը և բրինձը: Օսլա պարունակում են նաև լոբազգիները՝ ոլոռը, լոբին և ոսպը, իսկ ահա սոյայի մեջ շատ քիչ քանակությամբ օսլա է նկատվում: Գլիկոգենը կենդանական ծագման ածխաջուր է և ոչ մեծ քանակությամբ առկա է լյարդի և մսի մեջ:

Այս ածխաջրերը բարդ կառուցվածք ունեն և չեն մարսվում օրգանիզմի կողմից: Կար ժամանակ, երբ դրանք ավելորդ էին համարվում սննդակարգում ներառելու համար, սակայն պարզվում է, որ նրանք կարևոր դեր են ունեն մարսողության գործընթացի խթանման համար, օրգանիզմից դուրս են հանում տոքսինները և շլակները, նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների առաջացմանը:

Ցելյուլոզա և պեկտիններ պարունակվում են բանջարեղենի, մրգերի մեջ:

Միրգը խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան, քանի որ այն պարունակում է ածխաջրեր և էներգիայի ավելցուկը նպաստում է ճարպերի առաջացմանը: Երեկոյան ուտելիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից և չպարունակից օսլա:

Ածխաջրերը կարևոր դեր են խաղում մեր օրգանիզմի համար և չի կարելի նրանցից հրաժարվել: Սակայն դյուրամարս ածխաջրերի չարաշահումը կարող է վնասել առողջությունը: Արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը նպաստում է ինսուլինի մակարդակի բարձրացմանը և դա էլ հանգեցնում է ճարպերի առաջացմանը: Դիոտոլոգները խորհուրդ են տալիս պարզ ածխաջրերը փոխարինել բարդ ածխաջրերով, որոնք աստիճանաբար են մասնատվում և արյունը ապահովում գլյուկոզայով:

Մաշկ

Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է: Այն նաև ամենամեծ օրգանն է։ Մաշկը ենթամաշկային ճարպաբջջանքի հետ միասին կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը։

IMG-82989bd73f5e6a167d88145b3a8d84b7-V

Մաշկը ծածկույթային օրգան է, որը պաշտպանում է հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ, ինչպես նաև կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա, մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից` էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։IMG-342f3cefe8418fc4b97c1959e3c1e8f6-V

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։

Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

IMG-9f046a3e98971c7dcf5d1be4f1469b79-V

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից, առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։

Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի են ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

IMG-c901788528a9155cf9775212310a3a3f-V

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, որոնք գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը, օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

IMG-8c226fbb2b66c1a0249a08e3452a3b03-V

Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։

Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

IMG-a6d8c2544951abba3a8b14d0311d4f65-V

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այս շերտն օրգանիզմը պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։

Մարսողական համակարգի հիվանդություն

Մարսողական համակարգի հիվանդությունները սովորաբարկապված է այն բանի հետ , թե ինչպես է մարդը սնվում: Սննդի ընդունման պարբերականությունը, սննդանյութերի հավասարակշռությունը սննդակարգում, ճաշի բնույթը և այդպես շարունակ :Այս ամենը կարող է դառնալ ինչպես մարսողական համակարգի հիվանդությունների կանխարգելումը, այնպես էլ դրանց առաջացման պատճառը:


Մարսողական համակարգի հիվանդությունները ժամանակակից մարդու հաճախակի ուղեկիցն են, որը կյանքի չափազանց դինամիկ ռիթմի պատճառով միշտ չէ, որ ժամանակ է հատկացնում իր սննդակարգին ուշադրություն դարձնել : Հետեւաբար, կան հետեւյալ բացասական սովորույթները, որոնք, ի վերջո, հանգեցնում են նրան , որ մարդը այցելում է ախտորոշիչ կլինիկի : Սնունդը «ոտքի վրա», ավելցուկային վնասակար սնունդը, անկանոն սննդի ընդունումը ,ծխախոտը , ալկոհոլը:. Այս ամենը կարող է հանգեցնել հետեւյալ հիվանդությունների մարսողական համակարգում:

Գաստրիտ
Բորբոքում է ստամոքսի լորձաթաղանթը: Առավել հաճախակի հետևանք է ոչ պատշաճ սննդը , որը տեղի է ունենում, թե մեծահասակների և երեխաների մոտ: Այն դրսևորվում է հետևյա ախտանիշներով  ՝ սրտխառնոց, այրոց, ծանրություն ուտելուց հետո , թուլություն, քնկոտություն ուտելուց հետո, դյուրագրգռություն, աղիք խանգարում:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն
Ծանր , յուղոտ , ապխտած , աղի ուտեստների, ինչպես նաև ալկոհոլի և մի շարք դեղամիջոցների ագրեսիվ ազդեցությունը կարող է հանգեցնել լորձաթաղանթի թերության:
Ցավը ուտելուց հետո բնորոշ է ստամոքսի խոցերին, իսկ  ցավը մինչ սնունդի ընթունելը ‘ տասներկումատնյա աղիքի խոցերի համար:

Ստամոքսի դիսպեպսիա կամ ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարում
Հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրենց ժամանակ չեն տալիս սննդի մանրակրկիտ ծամելու համար, ինչպես նաև ուտում են չափազանց մեծ չափաբաժիններով և իրենց սննդակարգում ներառում են մեծ քանակությամբ ճարպային սպիտակուցներ:Ախտանիշներն են ՝ այրոց, հաճախակի գխտոցը , սրտխառնոցը և ցավը որովայնի շրջանում:

Այս հիվանդությունները առավել սերտորեն կապված են ոչ պատշաճ սնուցման հետ, սակայն աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ նույնպես կարող են հրահրել տվյալ գործոնը՝  վատ սովորություններ:

Մարսողական համակարգի հիվանդությունները ոչ միայն բացասական և ցավոտ զգացողություններ են բերում, այլև բավականին վտանգավոր են իրենց բարդություններով: Հետևաբար, շատերի համար ախտորոշումը և  բժշկի առաջարկությունները դառնում են առիթ վնասակար սովորություններից հրաժարվելու համար : Կարևորն այն է, որ այստեղ դեր է խաղում ՝ կամքի ուժն ու առաջնահերթությունների դասավորվածությունը ։ Եթե դուք որոշել եք ինքներդ ձեզ համար, որ ձեր առողջությունը շատ ավելի կարևոր է, ապա մի հետաձգեք և սկսեք ճիշտ սնվել: Այս դեպքում,  հիվանդության բուժումը կլինի շատ ավելի արդյունավետ:

Արյան և ավշաշրջանառության համակարգ

Արյան և ավշաշրջանառության համակարգ: Նրա դերը օրգանիզմում
Արյան շրջանառության համակարգ: Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները:

Սիրտը ռիթմիկ կծկումների շնորհիվ ապահովում է արյան հոսքն արյունատար համակարգում, դրանով իսկ իրականացնում է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և այնտեղից ոչ պիտանի նյութերի հեռացումը: Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակը աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:

Ավշաշրջանառության համակարգը, նրա դերը օրգանիզմում: Արյունատար և ավշային համակարգերը սերտորեն կապված են միմյանց հետ: Ավշային համակարգը սկսվում է ավշային մազանոթներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում: Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ և ձևավորվում է ավիշը:

Ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացնում են ավելի խոշոր անոթներ, որոնք, ի վերջո, կրծքավանդակում թափվում են արյունատար անոթների երակների (վերին և ստորին սիներակներ) մեջ:

Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավշային գեղձերը, որոնք տեղակայված են ավշային անոթների վրա: Դրանք ոչ մեծ, լոբաձև, վարդագույն երանգով գոյացություններ են, որոնք խոչընդոտում են ավիշ թափանցած վնասակար նյութերի տեղաշարժը, ապա դրանք ոչնչացնում:

Արյունատար և ավշային անոթների կառուցվածքը: Արյան շարժումը անոթներով
Արյունատար և ավշային անոթների կառուցվածքը: Արյունատար և ավշային համակարգում տարբերում են երակներ և մազանոթներ, իսկ արյունատար համակարգում նաև զարկերակներ:
Զարկերակներ են այն անոթները, որոնցով արյունը հեռանում է սրտից:
Նրանցով սովորաբար շարժվում է թթվածնով հարուստ արյուն, բացառությամբ թոքային զարկերակների, որոնցով սրտի աջ փորոքից երակային արյունը շարժվում է դեպի թոքեր:

Երակներ են կոչվում այն անոթները, որոնցով արյունը տեղափոխվում է դեպի սիրտ:
Երակներով հոսում է երակային արյուն, բացառություն են կազմում թոքերից դեպի ձախ նախասիրտ եկող երակները, որոնք պարունակում են զարկերակային արյուն:

Մազանոթները հյուսվածքում կապ են հաստատում զարկերակային և երակային անոթների միջև: Արյան պլազմայում գտնվող նյութերը և թթվածինը մազանոթների պատով անցնում են հյուսվածքային հեղուկ, այնտեղից` բջիջներ: Բջիջների կենսագործունեության արգասիքները հեռացվում են հյուսվածքային հեղուկ և ապա մազանոթների պատով` ավշի և արյան մեջ: Մազանոթներ կան գրեթե բոլոր օրգաններում, բացառություն են կազմում վերնամաշկը, մազերը, եղունգները, աչքի եղջերաթաղանթը, ոսպնյակը, ատամի էմալը:

Բոլոր անոթների պատերը, բացի մազանոթներից, կազմված են 3 շերտից: Արտաքին շերտը կազմված է շարակցական հյուսվածքից, միջինը` հարթ մկանային հյուսվածքից և ներքին շերտը` միաշերտ էպիթելից:

Մազանոթների պատն ունի միայն մեկ էպիթելային շերտ: Մազանոթների տրամաչափը շատ փոքր է, մոտ 50 անգամ ավելի բարակ, քան մարդու մազը: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100000 կմ: Մազանոթները միավորվելով վեր են ածվում երակների: Երակների մի մասը տեղակայված է մաշկի տակ` ոչ խորանիստ շերտերում, այդ պատճառով էլ նրանք ավելի նկատելի են, քան զարկերակները:

Զարկերակների պատը համեմատաբար հաստ է, որովհետև նրանցում առաջանում է արյան մեծ ճնշում: Զարկերակների արտաքին շարակցահյուսվածքային թաղանթը և մկանային շերտն ավելի են արտահայտված: Նրանց պատերի մկանային շերտի կծկման շնորհիվ բարձրանում է արյան ճնշումը և արյունը ստանում է լրացուցիչ շարժման արագություն:

Երակները և ավշային անոթները նույնպես ունեն արտաքին թաղանթ և միջին հարթ մկանային շերտեր, որոնք համեմատաբար թույլ են զարգացած: Երակների և ավշային անոթների պատերն առաձգական են և հեշտությամբ ճնշվում են կմախքային մկանների կողմից, որոնց արանքում նրանք գտնվում են: Երակների և ավշային անոթների ներքին շերտերը տեղ-տեղ առաջացնում են կիսալուսնաձև փականներ, որոնք խոչընդոտում են արյան և ավշի շարժումը հետադարձ ուղղությամբ:

Արյուն

Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը: Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ

Արյան շրջանառությունը
կարմիր = թթվածնով հարուստ արյուն
կապույտ = թթվածնից զրկված արյուն

Մարդու սրտում արյան շրջանառությունը

Մարդու արյունը մեծացված 600 անգամ

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։

Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ: Շատ կենդանիներ, ինչպիսիք են խեցգետինները, կակղամորթները, օգտագործում են հեմոցիանինը, հեմոգլոբինի փոխարեն, թթվածին ստանալու նպատակով: Միջատները և որոշ կակղամորթներ արյան փոխարեն ունեն հեղուկ, որը կոչվում է հեմոլիմֆ: Տարբերությունն այն է, որ հեմոլիմֆը արյան նման կապված չէ փակ արյան շրջանառության հետ: Շատ միջատների մոտ, այս «արյունը» չի պարունակում թթվածին տեղափոխող մոլեկուլներ, ինչպիսին հեմոգլոբինն է, որովհետև վերջիններիս մարմինը փոքր է, բավարար է միայն շնչափողի կողմից թթվածին ստանալու համար: Ծնոտավոր ողնաշարավորները ունեն ձեռքբերովի իմունիտետ, որն հիմնականում գտնվում է արյան սպիտակ բջիջներում: Արյան սպիտակ բջիջները օգնում են դիմադրել ինֆեկցիաներն և մակաբույծներին: Թրոմբոցիտներն առաջնային են արյան կոագուլացման` մակարդման գործում: Հոդվածոտանիները, օգտագործելով հեմոլիմֆները, ստանում են հեմոցիտ` ոպես իմունային համակարգի մաս: Արյունը ամբողջ մարմնով տարածված է արյունատար անոթների միջոցով` սրտի պոմբային աշխատանքի շնորհիվ: Թոքերով շնչող կենդանիների մոտ, զարկերակային արյունը տեղափոխում է թթվածին` ներշնչվող օդից եկած, որոնք մարմնի հյուսվածքներին են անցնում, իսկ երակային արյունը տեղափոխում է ածխաթթու գազ` նյութափոխանակության` մետաբոլիզմի ընթացքում բջիջնորի «թափոնները»` հյուսվածքներից թոքեր, որպեսզի արտաշնչվի: Արյան հետ կապված բազմաթիվ տերմիններ հիմնականում սկսվում են սրանցով` հեմո- և հեմատո- (հաճախ` հաեմո-, հաեմատո-)` հունական բառ αἷμα(haima)-ից: Անատոմիայի և հյուսվածքաբանության տերմիններում արյունը համարվում է շարակցական հյուսվածքի մասնագիտացած մաս, հաշվի առնելով ոսկրային ծագումը և պոտենցիալ մոլեկուլային ջիղերը ֆիբրինոգենի մեջ:

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել հետևյալ ‎ֆունկցիաների մեջ։

Մկաններ

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Մկանների աշխատանքը

Մկանը կծկվելիս կատարում է մեխանիկական աշխատանք։ Մեր կատարած բազմազան շարժումները, աշխատանքային գործունեությունը պայմանավորված են մկանների աշխատանքով։ Մկանի կատարած աշխատանքի մեծությունը կախված է մկանի ուժից և նրա երկարությունից։ Որքան հաստ և երկար է մկանը, այնքան նա ուժեղ է։

Մկանի յուրաքանչյուր կծկում պահանջում է էներգիա։ Այդ էներգիայի աղբյուրն օրգանական միացությունների, գլխավորապես ածխաջրերի քայքայումն ու օքսիդացումն է։ Մկանաթելերում օրգանական նյութերը ենթարկվում են քիմիական փոխարկումների, որի օղակներում մասնակցում է թթվածինը։ Որպես արդյունք առաջանում է ածխաթթու գազ, ջուր և անջատվում է էներգիա։ Մկանների արյունատար անոթներով հոսող արյունը նրանց անընդհատ մատակարարում է օրգանական միացություններ և թթվածին, հեռացնում քայքաման արգասիքները։

Հենաշարժիչ համակարգ, բաժինները, կառուցվածքը։ Ոսկրերի աճը

Anatomy.jpg

 Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։Ոսկրահյուսվածք Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։ 

stroenie-kostei-cheloveka.jpg

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա: 

Խողովակավորերկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։ Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) ևկարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։ Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։ Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։   

18009960_656659744539063_1646731505_n.jpg

Ոսկրերի միացման տեսակները Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։ Անընդհատ միացումների դեպքում ոսկորները միմյանց միացած են անշարժ: Ընդ որում, անշարժ միացումը կարող է լինել կարերով կամ սերտաճմամբ: Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։ Շատ ոսկրեր իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժունմիացում (ողերի միացումները) կամ տափակ հոդ: Ոսկրերի շարժուն միացումը կոչվում էհոդ։img10.jpg Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։  Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։ 

8877.JPG

 Հոդային մակերեսները ծածկված են ապակենման աճառով, որը շատ հարթ է և փոքրացնում է շփումը հոդում։ Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։ Հոդախոռոչը հերմետիկորեն փակ, ճեղքանման տարածություն է, որը պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։ Ոսկրերի աճը  Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։ Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։ Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր, օրգանական միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝ 22%: Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն:Անօրգանական միացություններից հատկապես շատ են կալցիումի կարբոնատը և ֆոսֆորական թթվի աղերը։ Երիտասարդ հասակում ոսկրերում գերակշռւմ են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն ու առաձգական են։ Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն և դյուրաբեկ։ Ոսկրերի մակերեսը պատող շրջոսկրը ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգնմանը։

Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։

Հենաշարժիչ համակարգը հաճախ անվանում են ոսկրամկանային համակարգ, քանի որ ոսկրերը և մկանները գործում են միասին։ Հենաշարժիչ համակարգը որոշում է մարմնի ձևը, ապահովում է օրգանիզմի հենարային, շարժողական և պաշտպանական գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի հենարային գործարույթն այն է, որ կմախքի ոսկրերը և մկանները ձևավորվում են որպես կաղապար և հնարավորություն չի տալիս տեղաշարժվելու։ Այդ կաղապարը կատարում է նաև պաշտպանական գործարույթ, որը պաշտպանում է ներքին օրգանները տարբեր վնասվածքներից։Շարժողական գործառույթը հնարավորություն է տալիս միայն մկանների և կմախքի ոսկրերի համագործաքցության պարագայում

Լսողական վերլուծիչ

Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը  Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:   Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները: 

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին: Լսողական վերլուծիչի աշխատանքը  Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը: Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը: