Հայոց լեզու 10.04.2023

1.(2)

2.(1)

3.(4)

4.(3)

5.(4)

6.(2)

7.(4)

8.(3)

9.(1)

10.(3)

11.(3)

12.(3)

13.(3,2,4,1)

14.հրատարակել-հրապարակել

15.Իրեն նման-իր նման

16. 1.օրվա 2․չափչփելու 3․էր կորում 4․արածը

17. (1)

18. (1)

19.(4)

20․(3)

21.(1)թաքուն

22. (2) ապակատար անցյալ

23․(4) դ

24.(3) Հանգման անուղակի խնդիր

25.Անում էր ճիշտ հակառակը

26.ոսկեզօծ

27.ամբարտավանություն

28.մեկնումեկը-դերանուն

29.(3) Ինքը,ոչ ոք

30․Եթե նորից աշխարհ գամ, նորից պիտի հանեմ։

31.երբեք

32.Դատավարություն

Հայոց լեզու 11.04.2023

  1. Ընթերցիր՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։
  2. Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։

Ձայն֊ձայներ, թշնամի֊թշնամիներ, տուն֊տներ, քարաժայռ֊քարաժայռեր,մարդ֊մարդիք,կին֊

  1. Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։

Բասուտա,Չինգիզ Այթմատով,Գաբրիել։

  1. Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։

Ձայնին֊տրական, մարդուն֊տրական, ափին֊տրական, տղային֊տրական, թշնամուդ֊հայցական ,

  1. Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։

Ձայն,օձ,ափին,կին,քեզ,քամի,հիսուն,ուժ,առաջ,բան։

  1. Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։


  2. 1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։
    2. Նրան թվաց՝ օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
    3. Բասուտա գետի մյուս ափին՝ քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։
    4. Խսիրի վրա պառկեց նաև կինը՝ ծածկելով փոքրիկ տղային։
    5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր՝ հիշեցնելով մի հին երգ։
    6. Հասկացրո՛ւ թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։
    7. Հիշենք Չինգիզ Այթմատովի՝ հիշողությունը կորցրած հերոսին։
    8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների՝ հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։
    9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի՝ առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։
    10. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից

հայոց լեզու

1․ Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)

2․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։ (նպատակի պարագա)

3․ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ (հանգման խնդիր)

4․ Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։
Մենք նպատակ ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու: (հանգման խնդիր)

5․ Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։
Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ (պայմանի պարագա)

6․ Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանխես։
Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։ (պայմանի պարագա)

7․ Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։
Մեր պահանջները չիրագործվելու դեպքում մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ (պայմանի պարագա)

8․ Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։
Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր ու խոշոր բանաստեղծ։ (որոշիչ)

9․ Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։
Գուցե դեռևս մեզ անտեսանելի խոչընդոտներ կան։ (որոշիչ)

10․ Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։
Այո՛, սկսվեց գրեթե ողջ հողագունդն ընդգրկած, մեծ ու ահռելի պատերազմ։ (որոշիչ)

Գտնել, գրել դերբայական դարձվածները:

155․Գեղամի հիմնած ամրոցը
156․ Այս թուղթը տանողները
157․ իմ նկատմամբ ունեցած սերն ու հավատը
158․Պարսկական կողմնորոշում ունեցողներն
159․ ոչ առաջին անհրաժեշտության ապրանք համարողներին
160․ այդ ահեղ ճակատամարտում գերվածների թիվը
161․ քո պահանջածը
162․ լեռներից դաշտ գահավիժելուն պես
163․ սեղանի բարիքները վայելելուց հետո
164․ թշվառության մեջ ինձ ապավինածին
165․ վտանգի մեջ հայտնվածին
166․ տիրող վարչակաչգի էությունը հենց սկզբից ճանաչած, դա խորին ատելությամբ մերժած
167․ գիշերը մինչև ույս աշխատելուց
168/ հանկարծակի եկած զինվորնեը
169․ մահվան դատապարտվածներին
170․ ճակամարտից առաջ հրամանատարի զգացածին
171/ հայ երգ ու խոսքով ոգեշնչված

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։Փորձելով պայքարել նրա դեմ ես հասկացա, որ պարտված եմ:Ես, փորձելով պայքարել նրա դեմ հասկացա, որ պարտված եմ:Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:Աստղիկ տատիկը լալիս էր պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:Գուրգեն պապիկը՝ գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում, ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները՝ կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝շատ հմտորեն պատրաստված:Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով, զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:Վիրավոր գայլը՝ աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված  նկարին:Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը, աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:Նկարիչը՝ նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ, մազերը հարդարելու:

Հայոց լեզու

Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:

Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:

Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:

Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն…

Երեկոն անձրևոտ էր ու թաց:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ:

Ու գիշերը իջնում էր մթին.
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին:

Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռևում ինչ-որ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում:

Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ:
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ…


Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ,
Շենքերը հսկա վառվում են, փլչում:
Բոցերը՝ կարմիր նայադների պես
Ծխերի միջից երկինք են թռչում:
Այն ո՞րտեղ էին, ո՞ւր էին պահված
Փերիներն ալվան կրակի, հրի,
Անմահ Վահագնի հարսներն հրավարս,
Նայադները այս կարմիր փրփուրի:
Երգով ու ծափով երկինք են թռչում՝
Դեպի արևի գիրկը մոռացված.
Շենքերը, սակայն, փլչում են, փլչում`
Նրանց կարոտին ողջակեզ դարձած:

Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`

Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի —
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց…

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի —
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի…

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, —
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ…

Հայոց լեզու

  1. Կետադրի՛ր տեքստը։ 
  2. Գտի՛ր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։
  3. Շարահյուսական վերլուծության ենթարկի՛ր տեքստի բարդ ստորադասական նախադսությունը։

Հռոմեցի զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ, արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան, խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն, դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին․ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

  • Գտիր բայերը, որոշիր քերականական հատկանիշները .
  • Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ՝ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ նրա, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։ Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է՝ ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։ Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում»  առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։

Ասենք- դիմավոր բայ, 1-ին դեմք, հոգնակի թիվ, ըղձական ապառնի

եկող-անդեմ բայ,անկանոն բայ, ենթակայական դերբայ

գոյացել էր- դիմավոր բայ, սոսկածանցավոր բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

կոխկրտած- անդեմ բայ, հարակատար դերբայ

սառած-անդեմ բայ, հարակատար դերբայ

լինում էր-դիմավոր, անկանոն բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակ

դիպել էր- դիմավոր բայ, սոսկածանցավոր բայ, երրորդ դեմք, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

գալիս էր- անկանոն բայ, երրորդ դեմք, եզակի թիվ,

փորձված- անդեմ բայ, հարակատար դերբայ

հաղթվում էր-ե խոնարհման, կրավորական բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ,

արել էր-ե խոնարհման անկանոն բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ,

պրծացրել էր — դիմավոր բայ, պատճառական բայ, երրորդ դեմք, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

գա- դիմավոր բայ, անկանոն, ըղձական ապառնի,, երրորդ դեմք, եզակի թիվ

բռնի-դիմավոր բայ,ըղձական ապառնի, երրորդ դեմք, եզակի թիվ

չեն սպասի- ե խոնարհման պարզ բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք հոգնակի թիվ

պետք է որսալ- ա խոնարհման պարզ բայ, հարկադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի թիվ

խուսափելու-անդեմ բայ, ապակատար դերբայ։

Գտնել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

  • Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
  • Երեխան հավատում էր մոր խոսքին։
  • Ծեր կինն աղոթում էր Աստծուն։
  • Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

3․Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

  • Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

մտայնություն — միտ (ի-ը)

գիտակցություն — գետ (ե-ի), գիտակից (ի-ն սղվել է)

միջոց — մեջ (ի-ը)

վայրենություն — վայրենի (ի-ն տղվել է)

Ծնունդ — ծին (ի-ը)