Բրազիլիա

1․Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները։

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ՀՎ Ամերիկայի երկրներն են՝ Գվինեա, Սուրինամ, Գայանա, Վենեսուելա, Կոլումբիա, Պերու, Բոլիվիա, Պարագվա, Արգենտինա և Ուրուգվայ:

2.Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

Բրազիլիայում կան հանքաքարերի մեծ կանակություն, որոնք են երկաթը, մանգանը, քրոմը, տիտանը, վոլֆրամը, անագը և այլ հանքաքարեր։

3.Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը։

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։

Կանադա

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը

Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը ՝ 35 մլն մարդ: Կանադան բաժանվում է 10 նահանգի: Հյուսիսային մասը ավելի ցուրտ է Գրելանդիային մոտ գտնվելու պատճառով, և այնտեղ գրեթե ոչ ոք չի ապրում:

2 Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները

Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:

3 Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11- րդ տեղն աշխարհում: Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ- ից և արևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից: Բայց այնտեղ դեռ նավթը անկայուն գին ունի:

Հարավային Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
    Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը:  
  2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:
  3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
    Հարավային Ասիայի երկրներում շատ զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի  հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։

Հնդկաստան

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
    Հնդկական օվկիանոսը և Արաբական ծովը արևմուտքից ողողում են Հնդկաստանը: Տարածքը 3,2 միլիոն կմ քառակուսի է։ Հնդկաստանի տարածքային մաս են Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիները:
  3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Տարածքի մեծությամբ Հնդկաստանը հարավային Ասիայում  ամենամեծ երկիրն է, աշխարհում՝ 7-րդը: Բնակչության մեծությամբ երկրորդն է, առաջինը Չինաստանն է։ Հնդկաստանը արդյունահանում է ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
  4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
    Հանքաքարի տեսակները` քրոմիտ, տիտան, երկաթ և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։
  5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը արդյունաբերությունն է: Արդյունաբերության առաջատար ճյուղերից են՝ քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մեքենայաշինությունը և սև մետաղաձուլությունը, նաև Հնդկաստանը արտահանում է ոսկի:
    Նաև տնտեսության առաջատար ճյուղերից են` գյուղատնտեսություն, ծառայություններ:

Հարաֆաին Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնանում է մյուս տարածաշրջաններից, քանի որ այն հյուսիսային կողմից բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով՝ Հարավարևելյան Ասիայից: Արևմտյան կողմից՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից: Հարավային Ասիայի տնտեսությունը թույլ է զարգացած:

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:

Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրների տնտեսությունը թույլ զարգացած է: Խոշոր արդյունաբերական ներուժ ունեն միայն Հնդկաստանն ու Պակիստանը: Մյուսները հիմնականում հետամնաց գյուղատնտեսական երկրներ են: Գյուղատնտեսության մեջ գերակշռողը բուսաբուծությունն է:

Թուրքիա

  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
    Թուրքիան այն երկրներից է, որը միաժամանակ գտնվում է, և  Եվրոպայում և Ասիայում, սակայն նրա մեծ հատվածը կոնկրետ 97%-ը գտնվում է Ասիայում, և այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայում գտնվող երկիր: 
  2. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
    Թուրքիան հարուստ է օգտակար հանածոներով։ Այն ունի նավթի ու գազի պաշարներ, և հայտնի է   նաև իր զբոսաշրջությամբ:
  3. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
    Թուրքիայի զարգացման նախադրյալներից աշխարհագրական դիրք, զբոսաշրջություն նրա բազմաթիվ ռեսուրսներով  Միջերգրական և Սև ծովերը:

ԻՐԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

և Թուրքիայում, և Իրանում կա 85 000 000 մարդ։ Իրանում ավելի շատ են 30-40 տարեկան մարդիկ։ Թուրքիայում ավելի շատ են 5-24 տարեկանները։ Թուրքիայում կան 1500 մարդ, ում 100 տարին լրացել է։ Իրանում կա 500 մարդ, ում 100 տարին լրացել է։

Հարաֆաին Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնանում է մյուս տարածաշրջաններից, քանի որ այն հյուսիսային կողմից բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով՝ Հարավարևելյան Ասիայից: Արևմտյան կողմից՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից: Հարավային Ասիայի տնտեսությունը թույլ է զարգացած:

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:

Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրների տնտեսությունը թույլ զարգացած է: Խոշոր արդյունաբերական ներուժ ունեն միայն Հնդկաստանն ու Պակիստանը: Մյուսները հիմնականում հետամնաց գյուղատնտեսական երկրներ են: Գյուղատնտեսության մեջ գերակշռողը բուսաբուծությունն է:

Հարավ-արևմտյան Ասիա

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է շատ ծովերի շրջապատման մեջ, որոնցից են Արաբական, Սև, Կարմիր, Կասպից ծովերը և Ադենի, Օմանի և Պարսից ծոցերը։ Հարավ-արևմտյան Ասիան լի է լեռներով։ Այնտեղ են գտնվում Հիմալայան լեռները և լեռնային և քարքարոտ վայրերը կազմում են ամբողջ տարածքի 3/5-րդ մասը։

  1. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավ-արևմտյան Ասիայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները, ջրային ավազանները, աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները։ Այնտեղ լավ է զարգացած գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, օգտակար հանածոներով, անապատներով, բուսականությամբ, կենդանիներով։ Խոչնդոտներից մեկը կարող է լինել այն, որ այնտեղ ավելի շատ զարգացած է գյուղանտեսությունը և արդյունաբերությունը և այդ պատճառով այդքան լավ չի կարող զարգանալ։ Նաև խոչնդոտ է այն, որ Հարավ-արևմտյան Ասիայում առաջանում են հակասություններ։

  1. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Հարավ-արևմտյան Ասիայում տղամարդկանց թիվը ավելի մեծ է, որովհետև այնտեղ հիմնական կրոն է համարվում մահմեդականությունը։ Այսինքն այդ ամենը կախված է կրոնից։ Նաև կարող է ավելիմեծ լինել թիվը աշխատուժի պակասի պատճառով։

  1. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներ, գործվածքներ և տնային արտադրանքներ։ Հարավ-արևմտյան Ասիան ունի շատ կապեր այլ երկրների միջև։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, ջրային ավազաններով և իր մեծ դերն է կատարում ամբողջ աշխարհում։

Ճապոնիա

1․ Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնյան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսիու, Հոկկաիդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ Ռյուկյու, Օկինավա և այլ կղզեխմբերի վրա։ Դեռևս տարածքային չլուծված հարցեր ունի՝ մասնավորապես Ռուսաստանի հետ։ Տարածքի չափով Ճապոնյան գերազանցում է Եվրոպական պետություններից շատերին։ Երկրի տարածքի շուրջ 3/4-րդը զբաղեցնում են երիտասարդ լեռները։ Նախկինում երբ ճապոնյան թույլ զարգացած երկիր էր, լեռները խանգարում էին, իսկ ժամանակակից Ճապոնիայում կառուցվել են մի շարք տրանսպորտային թունելներ, կամուրջներ, որոնք հաղթահարում են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները։ Շարունակվում է անլուծելի մնալ երկրաշարժի վտանգի խնդիրը։ 70 տարին մեկ ուժեղ կործանարար երկրաշարժեր են տեղի ունենում ու տնտեսությունը մեծ վնասներ է կրում։

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Ճապոնյայում մեծ են պղնձի պաշարները, կան նաև տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի ոչ մեծ պաշարներ։ Զգալի են ծծմբի, ալյումինի, ցինկի ու կաոլինի պաշարները։ Տնտեսական ներուժով Ճապոնյան 2011թ-ից աշխարհի 3-րդ երկիրն է։ Զիջում է միայն ԱՄՆ-ին և Չինաստանին։

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնյան ներկրում է նավթ, երկաթի հանքաքար, բոքսիտ, բամբակ, բուրդ և շաքար։ Արտահանում է գերխոշոր նավեր, ավտոմեքենաներ, համակարգչային տեխնիկա, սև մետաղներ, քիմիական և տեքստիլ ապրանքներ։ Խոշոռագույն գործնկերներն են Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆն ու Կորեայի հանրապետությունը։

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսության կարևոր ճյուղը արդյունաբերությունն է, որը բազմաճյուղ է։ Մեքենաշինությունը արթյունաբերության արաջատար ճյուղն է, զարգացած է նավաշինությունը, էլեկտրոնային և ռադիոտեղնիկական մեքենաշինությունը։ Մեքենաշինությունից հետո զարգացած է քիմիական արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը։ Սննդի արդյունաբերությունը տարածված է ամենուր՝ ձկան պահածոներ, շաքարի և ալրաղացի արտադրություն։ Գյուղատնտեսությունն այնքան էլ զարգացած չէ, անասնապահությունը նույնպօես թուլ զարգացած ճյուղ է։ Որպես ծովային երկիր փոխադրումներն իրականացնում է ծովային առևտրական տրանսպորտով, զարգացած է նաև օդային տրանսպորտը։