Հայաստանում հանդիպող թռչունները

Թռչուններ

Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:

Փետուրները ծածկում են թռչունի մարմնի մեծ մասը: Դրանք մաշկի հավելումներ են: Ոտքերն ու մատները փետրազուրկ են: Փետուրներն ունեն 3 նշանակություն: Առաջին՝ պահպանում են մարմնի ջերմությունը և թռչունին պաշտպանում թրջվելուց: Ցուրտ եղանակին թռչունները փմփուշացնում են փետուրները, և դրանց միջև գտնվող օդը ստեղծում է ջերմամեկուսիչ շերտ: Երկրորդ՝ փետրածածկ թևերի շնորհիվ թռչունները կարող են թռչել: Տափակ, կորացած ձևերի շնորհիվ երկրորդային թափահարող փետուրները ստեղծում են վերամբարձ ուժ, որը թռչունին պահում է օդում: Երրորդ՝ թռչունների մի մասի փետուրները քողարկիչ են, մյուսներինը՝ էգի ուշադրություն գրավող: Օրինակ՝ էգերը հաճախ գունավորված են համեստ գույներով, որպեսզի թխսակալման ժամանակ աննկատ մնան: Արուները զուգընկերոջը գրավում են վառ, գունագեղ փետրավորմամբ:


Թռիչքը

Թռչունները հիանալի հարմարված են թռիչքին: Նրանց ոսկրերը շատ թեթև են, իսկ որոշ ոսկրեր ունեն ներքին օդային խոռոչներ: Փետուրները նույնպես շատ թեթև են, բայց գերազանց պաշտպանում են մարմինը արտաքին միջավայրի ազդակներից: Թռչունները թռչում են տարբեր ձևերով. սարյակները թռչում են ուղիղ գծով՝ թևերի անընդհատ թափահարումներով: Փայտփորները թևերի թափահարումով թափ են առնում կամ թափով վեր են թռչում, ապա թևերը ծալում (թռիչքը ալիքաձև է): Ավելի խոշոր թռչունները, օրինակ՝ ճայերը, սահասավառնում են օդում, անգղերը հաճախ սավառնում են օդի վերընթաց հոսանքներում՝ թեթևակի շարժելով թևերը:Որոշ թռչուններ, օրինակ՝ հողմավար բազեները, սավառնում են օդում՝ ուշադիր զննելով գետնի վրայի զոհին: Իսկ սապսանը, որը որսում է ուրիշ թռչունների, զոհի վրա սրընթաց վայր սլանալով, կարող է զարգացնել մինչև 180 կմ/ժ արագություն: Կոլիբրին ծաղիկներից նեկտար հավաքելիս կախվում է օդում. այդ ժամանակ թևերը շարժվում են անհավանական արագությամբ՝ վայրկյանում 100 թափահարում:


Սնունդը

Թռչունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է: Ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի է որոշել, թե ինչով է սնվում այս կամ այն թռչունը: Գիշատիչների կտուցը նման է հզոր կարթի, որով նրանք հեշտությամբ պատառոտում են զոհին: Ճահճային թռչունների կտուցը երկարացած է, որի օգնությամբ նրանք տնտղում են առափնյա տիղմը՝ որդեր կամ մանր խխունջներ գտնելու համար: Սագերի կտուցը տափակացած է և հարմարված կերը ջրից կամ տիղմից զատելուն: Ճնճղուկների կարճ, բայց ուժեղ կտուցը հարմարված է բույսերի սերմերով սնվելուն: Որոշ թռչունների (օրինակ՝ տառեղների) երկար ոտքերը հնարավորություն են տալիս քայլել ջրում և ձուկ որսալ: Ձկնակեր թռչունների (օրինակ՝ ձկնկուլների) ոտքերը կարճ են, բայց ունեն լողաթաղանթներ, դրա համար այդ թռչունները գերազանց լողում են, սուզվում ջրում և ձուկ որսում:


Չուն

Չվող թռչունները տարվա որոշակի ժամանակահատվածում տեղափոխվում են այլ վայրեր, իսկ հաջորդ սեզոնին նորից հետ են վերադառնում: Որոշ տեսակներ չվում են իրենց ծննդավայրից ոչ հեռու, կան տեսակներ, հատկապես Հյուսիսային կիսագնդում բնակվողները, բնակավայրերից հեռանում են հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր, որպեսզի ձմռան ամիսներն անցկացնեն տաք, կերով հարուստ վայրերում:Երբեմն չվում է պոպուլացիայի միայն մի մասը: Լեռներում ապրող թռչուններն իջնում են միայն մի քանի կիլոմետր (առավել տաք գոտիներ) այն դեպքում, երբ մյուսները թռչում են հեռավոր օվկիանոսների ափերը: Մանր թռչունները կարող են ուղևորվել հեռավոր ճանապարհորդության: Օրինակ՝ քարաթռչնակները, որոնք չափերով հազիվ են գերազանցում ճնճղուկներին, կատարում են ամենամյա չու՝ Գրենլանդիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա: Մանր կարմրափող կոլիբրիները Հյուսիսային Ամերիկայից չվում են Հարավայինը՝ Մեքսիկական ծոցի վրայով կտրելով 800 կմ տարածություն: Ծովային թռչուններն անցնում են ավելի մեծ տարածություններ: Օրինակ՝ թանձրահավերը բաց ծովի վրա (ափերից հեռու) անցկացնում են ամբողջ ձմեռը: Բևեռային ջրածիծառները Հյուսիսային կիսագնդի բնադրավայրերից թռչում են Երկրի ծայր հարավային շրջանների ձմեռանոցներ՝ երբեմն հասնելով նույնիսկ Անտարկտիդա:

 Աշխարհում հայտնի է թռչունների շուրջ 8700 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական` կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան  գոտիներում, ջրլող թռչունները՝ այն շրջաններում, որտեղ կան գետեր, լճեր, արհեստական ջրավազաններ: Վերջին շրջանում խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը: Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց` խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների թվաքանակը: Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարեվանությամբ ապրելուն:    ՀՀ-ում հանդիպող թռչունների 67 տեսակ գրանցված է Բնության պահպանության միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում:

Ժայռային մեծ սիտեղ

ÔºÕ¡ÕµÕ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¥Õ® Õ½Õ«Õ¿Õ¥Õ²

Լայնակտուց բադ

Լորաճուռակ

Լորաճուռակ

Խայտաբադ

Ô½Õ¡ÕµÕ¿Õ¡Õ¢Õ¡Õ¤

Խայտաբղետ նրբագեղիկ

Prunella ocularis 1a.jpg

Բալոբան

Ô²Õ¡Õ¬Õ¸Õ¢Õ¡Õ¶

Բզակտուց

Saebelschnaebler (Recurvirostra avosetta).jpg

Գանգրափետուր հավալուսն

ComputerHotline - Pelecanus crispus (by) (1).jpg

Գառնանգղ

Ô³Õ¡Õ¼Õ¶Õ¡Õ¶Õ£Õ²


Գերեզմանարծիվ

Eastern Imperial Eagle.jpg

Եվրոպական բվիկ

Եվրոպական բվիկ

Եվրոպական ճնճղաճուռակ

Epervier.a.pieds.courts.hedr.0g.jpg

Թավշաոտ ճուռակ

Թավշաոտ ճուռակ

Թավշաոտ բվիկ

Ô¹Õ¡Õ¾Õ¸Õ¿Õ¶ Õ¢Õ¾Õ«Õ¯

Թշշան կարապ

Թշշան կարապ

Կապտափող սոխակ

Luscinia svecica volgae.jpg

Կարճամատ ճնճղուկ

Carpospiza brachydactyla.jpg

Կարմիր ցին

Կարմիր ցին

Կարմրաթև մագլցող

Tichodroma muraria02 cropped.jpg

Կարմրակատար շամփրուկ

LaniusSenator LaCañada.jpg

Կարմրաոտ բազե

Կարմրաոտ բազե

Ձյան ճնճղուկ

Ձյան ճնճղուկ

Ճչան կարապ

Ճչան կարապ

Մարմարյա մրտիմն

Marbled.teal.arp.600pix.jpg

Մեծ ձկնկուլ

Cormorant (Phalacrocorax carbo) (17).jpg

Մոխրագույն բադ

Մոխրագույն բադ

Մոխրագույն կռունկ

Մոխրագույն կռունկ

Մոխրագույն սագ

Մոխրագույն սագ

Ֆլամինգո

Օձակեր արծիվ

Օձակեր արծիվ

Քաջահավ

Glossy Ibis.jpg

Սևավիզ քարաթռչնակ

Սևավիզ քարաթռչնակ

Սև փայտփոր

Սև փայտփոր

Սև անգղ

Սև անգղ

Սև ագռավ

Սպիտակափող սոխակ

Սովորական սիտեղ

Սպիտակապոչ արծիվ

White tailed eagle.jpg

Սպիտակագլուխ բադ

Oxyura leucocephala NAUMANN.jpg

Սպիտակագլուխ անգղ

Gyps fulvus 01 by Line1.jpg

Սապսան

Սապսան

Շիկապոչ քարաթռչնակ

Շիկապոչ քարաթռչնակ

Ջրարծիվ

Osprey mg 9605.jpg

Աղավնաբազե

Ô±Õ²Õ¡Õ¾Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¦Õ¥

Անդրկովկասյան փասիան

Male and female pheasant.jpg

Սապսան

Սապսան

Սապսան բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Սապսանը բնադրող-չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Համեմատաբար խոշոր թռչուն է, թևերի ծայրերը սուր են, պոչը նմանվում է սեպի։ Աչքի է ընկնում գույների ցայտերանգությամբ, գլուխը, դեմքը, թևերը և պոչը մուգ են, կուրծքը և որովայնը՝ բաց գույնի։ Մարմնի կողային և պոչի ստորին մակերեսը ծածկող փետուրները դրոշմված են լայնակի շերտով։


Սև փայտփոր

Սև փայտփոր

Սև փայտփոր  փայտփորների ընտանիքին պատկանող նստակյաց և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

  1. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
    • Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

      Բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը:
      միգւցե այն ավելի հզորե քան ես։
      կառծես այդ ադամանդը ամենա սիրուն էր։
      մի՞թե այն դուես գնել։

Տնային

  1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
    • Կեր, գնաց, ասաց, անվան:
    • խոտակեր, ամենագնաց, ասացվածք, անվանադիր
  2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

Սահմանադիր-սահման-ա-դիր
զմրուխտափայլ զմրուխտ-ա-փայլ
կանխավճար կանխ-ա-վճար
սնափառ սն-ա-փառ
բաղաձայն բաղ-ա-ձայն
պարտատեր պարտ-ա-տեր
կենսախինդ կենս-խինդ
ջրամուկ ջր-ա-մուկ
արևամանուկ արև-ա-մանուկ
ձեռագործ ձեռ-ա-գործ
նորամուտ նոր-ա-մուտ