Ճամփորդություն դեպի Լոռի

Երբ մենք հասանք հյուրանոց, դասավորեցինք մեր իրերը և հանգստացանք։ Հանգստանալուց հետո մենք գնացինք Արդվի գյուղ։ Գյուղում շատ գեղեցիկ էր։ Մենք մտանք Կարմիր վանք և Կիրակի մատուռ, այնտեղ շատ հետաքրքիր էր։ Երբ վերադարձանք ընթրեցինք։ Երկրորդ օրը մենք կատարեցինք արշավ դեպի Սանահին գյուղ։ Հետո մենք գնացինք Միկոյան եղբայրների տուն-թանգարան։ Երրորդ օրը մենք գնացինք Ահնի ձոր Հրանտ Մաթևոսյանի անվան 1 դպրոց, հետո մենք գնացինք Հրանտ Մաթևոսյանի տուն։ Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր  և ուսուցողական:։

Իմ օրերը ճամբարում անչափ ուրախ են անցնում

Կրթահամալիրում ճամբարային օրերը շատ հետաքրքիր են անցնում: Ես այստեղ հասցրել եմ ծանոթանալ իմ նոր ընկերների հետ: Այստեղի ուսուցիչները շատ բարի են ու խելացի: Ինձ դուր եկան բնագիտական փորձերը , կավագործությունը և ֆուտբոլը: Այն, որ աշխատելու ենք համակարգիչներով և ունենալու ենք անձնական բլոգ, շատ հաճելի է: Կրթահամալիրում ինձ գրավում է ջերմ մթնոլորտը, այն, որ շուրջբոլորը կանաչ է, կարող ենք աշխատել բակում, խնամել բույսերը, ինչպես նաև՝ դասարանների ապակիներով պատված լինելը, չնայած մտածում եմ, որ դժվար կլինի կենտրոնանալը, երբ կարող ես տեսնել, թե ինչ է կատարվում մյուս դասարաններում: Ես սպասում եմ նոր ուսումնական տարվան, որ սովորեմ այս դպրոցում: