Դեղատուն խոհանոցում

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:


Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Եղինջ

Բուժական նշանակություն

Лекарственные растения: Крапива

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։ Եղինջը՝ որպես դեղաբույս, հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բույսի տերևներն ու սերմերն օգտագործել են գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխային ասթմայի և շնչուղիների բորբոքումների ժամանակ՝ հաճախ զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։Հոդացավերի ժամանակ եղինջով խայթում են մարմնի ցավոտ մասերը։

Համակարգչային տեխնիկայից օգտվելու կանոններ

Համակարգիչը տեղադրելիս ընտրեք սենյակի հյուսիսային հատվածը: Պետք չէ թույլ տալ, որ էկրանի վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները: Էկրանն ու ստեղնաշարը պետք է դրված լինեն ուղիղ, ոչ թե շեղ:Երեխայի համար նախատեսված էկրանը պետք է լինի աչքերի մակարդակի վրա կամ փոքր ինչ ներքև, որ երեխան կարողանա հարմար նստել`   առանց վզին ու ողնաշարին վնաս հասցնելու: Էկրանը պետք է աչքերից հեռու լինի առնվազն 50-60 սմ-ով: Սենյակի լուսավորությունը պետք է հնարավորինս մոտ լինի համակարգչի էկրանի լույսին:Յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ պետք է գոնե 4-5 րոպե ընդմիջում անել`   տեղից վեր կենալ, գլուխը պտտել այս ու այն կողմ:Չենք մոռանում նաև հիգիենայի մասին: Համակարգչի մկնիկն ու ստեղնաշարը պետք է կատարյալ մաքուր լինեն, իսկ համակարգչով աշխատելուց հետո պետք է ձեռքերը օճառով լվանալ:

Զգայարաններ


Զգացողության օրգաններ

Զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական զգայարանները 5-ն են՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի: Յուրաքանչյուր զգայարան ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:Զգացողության օրգանները հնարավորություն են տալիս ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց հիմնական բնույթը, ձևը, գույնը, ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը և այլն:

Աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

download (1)

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես

Աչքերի գիմնաստիկա

Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ